19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

”Ալաշկերտը” հաղթել է Թուրքիայի Սուպերլիգայի թիմին

”Ալաշկերտը” երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց Թուրքիայի Բոլու քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում։ Մրցակիցը Թուրքիայի Սուպերլիգայի ներկայացուցիչ ”Բալիկեսիրսպոր” թիմն էր։ Ալաշկերտցիները գերազանց խաղ են ցուցադրել ողջ 90 րոպեների ընթացքում և մեկական գոլ են խփել յուրաքանչյուր խաղակեսում՝ 2։0։ Առաջինը հաջողության է հասել լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը, այնուհետև խաղընկերների հաղթանակը դիպուկ հարվածով ամրապնդել է ”Ալաշկերտի” նորեկ Արամ Բարեղամյանը։ […]

”Ռեալը” կպահպանի Դիեգո Լոպեսին

”Ռեալի” դարպասապահ Դիեգո Լոպեսը չի լքի թիմն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրա գործակալ Մանոլո Գարսիա-Կիլոն հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ բաժանվել նրանից, իսկ խաղացողը ևս չի ցանկանում հեռանալ ակումբից: Հիշեցնենք, որ Լոպեսի մրցակիցը Իսպանիայի դարպասապահ Իկեր Կասիլիասն է: Բացի այդ, այս ամառ ”Ռեալը” ամենայն հավանականությամբ պայմանագիր է կնքելու ”Լևանտեի” դարպասապահ Կեյլոր Նավասի հետ: ”Դիեգո […]

Ցածրահասակ թենիսիստին մրցակցին գրկելու համար աթոռ է պահանջվել/վիդեո/

Բոգոտայում ընթացող թենիսի ATP մրցաշարում խորվաթ Իվո Կարլովիչը 7:6, 7:6 հաշվով հաղթել է հրեա Դուդի Սելային: Վերջինս պարտությունից հետո չի տխրել և մրցակցին շնորհավորելու համար հետաքրքիր միջոցի է դիմել: Քանի որ Սելան Կարլովիչից շատ է ցածրահասակն նրան գրկելու համար ցանցին է մոտեցրել աթոռ, որպեսզի կարողանա գրկախառնվել մրցակցի հետ: Սելան հայտարարել է, որ նույնիսկ աթոռի վրա […]

”Սպարտակը” ձեռք է բերել Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստին

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մոսկվայի ”Սպարտակ”: 33-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր  կնքել 2+1 սխեմայով: ”Այո, այլ ակումբներից առաջարկներ եղել են, սակայն ես ընտրել եմ ”Սպարտակը”,-հայտարարել է Շիրոկովը: Նա չմասնակցեց աշխարհի առաջնությանը, քանի որ վնավածք էր ստացել:

”Մանչեսթեր Յունայթեդի” երկրպագուները չեն հիասթափվի վան Գալից”. Կլյուվերտ

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնական Պատրիկ Կլյուվերտը գտնում է, որ ”Մանչեսթեր Յունայթեդը” հաջորդ մրցաշրջանում կկարողանա դառնալ Անգլիայի չեմպիոն: ”Վան Գալը պատրաստվում է պայքարել տիտղոսի համար առաջին իսկ մրցաշրջանում: Նա լավ է հասկանում տակտիկայից, և նրան դուր է գալիս հարձակվողական ֆուտբոլը: Կարծում եմ, որ ”Մանչեսթեր Յունայթեդի” երկրպագուները չեն հիասթափվի իրենց նոր մարզչից”,-նշել է […]

Մեսսին հարկերից խուսափելու պատճառով կվճարի 53 մլն եվրո

”Բարսելոնայի” և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է Իսպանիայում առաջ հարկ  վճարողը, ով ստիպված կլինի 53 մլն եվրո վճարել մեկ տարվա համար: Հավանական է, որ այդ թիվը կբարձրանա ևս 3 մլն-ով, որը Մեսսին պետք է վճարի հարկերից խուսափելու պատճառով: Նախորդ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 31 խաղի` դառնալով 28 գոլի հեղինակ:

Կրոսը ”Ռեալում” հանդես կգա 8 համարի տակ/ֆոտո, վիդեո/

”Ռեալը” ներկայացրել է թիմի նոր ֆուտբոլիստ Տոնի Կրոսին, ով հանդես կգա 8 համարի մարզաշապիկով: Պայմանագիրը կնքված է, սակայն ոչինչ հայտնի չէ դրա ժամկետի և արժեքի մասին: Ոչ պաշտոնական տվյալներով տրանսֆերի արժեքը կազմել է 30 մլն եվրո, իսկ ժամկետը կազմում է 6 տարի: Հիշեցնենք, որ Կրոսը ”Ռեալ” տեղափոխվեց Մյունխենի ”Բավարիայից”:

Գևորգ Ղազարյանը մասնակցեց Կիևի ”Դինամոյի” դեմ խաղին

Հունական ”Օլիմպիակոսը” ընկերական խաղում ոչ ոքի` 1-1  խաղաց Կիևի ”Դինամոյի” հետ: Ինչպես հայտնի է, հունական թիմի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով մասնակցեց երկրորդ խաղակեսին:

Սեքսուալ բիաթլոնուհի Գյոսների լուսանկարները Playboy-ի համար/ֆոտո, 18+/

Գերմանացի բիաթլոնուհի Միրիամ Գյոսները մրցումներից ազատ ժամանակ սեքսուալ ֆոտոսեսիաների է մասնակցել Playboy ամսագրի համար: 23-ամյա բիաթլոնուհին պետք է գնար Սոչի, այլ ոչ թե ֆոտոսեսիայի, սակայն հեծանիվից ընկնելու պատճառով նրա բոլոր ծրագրերը փոխվեցին:

”Չեմ նախատեսում արմատական փոփոխություններ ”Յուվենտուսում”. Ալեգրի

Երեկ ”Յուվենտուսը” հայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ”Միլանի” նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի նշանակման մասին: 46-ամյա մասնագետը, ով փոխարինեց Անտոնիո Կոնտեին, թուրինյան թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: ”Ես հասկանում եմ որոշ երկրպագուների վատ տրամադրվածությունը, չէ որ ակումբը փոխարինող շատ կարճ ժամանակում: Ես չեմ նախատեսում արմատական փոփոխություններ: Կփորձեմ այլ ամուր թիմը դարձնել ավելի ամուր: Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված