19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

”Մովսիսյանն ու Օզբիլիսը շատ կարևոր են”. Յակին

Մոսկվայի ”Սպարտակի” նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը բաց մարզումից հետո անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին եւ Արաս Օզբիլիսին: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստները դեռ չեն մարզվում, քանի որ վերականգնվում են վնասվածքներից: ”Մովսիսյանն ու Օզբիլիսը շատ կարևոր են, սակայն շատ ֆուտբոլիստներ վերադարձել են այլ ակումբներում վարձավճարով խաղալուց հետո: Նրանք ուժեղացրին թիմի կազմը: Ունենք լավ կազմ”,-ասել […]

Արզումանյանի և Պիզելիի թիմը հաղթեց Թբիլիսիի ”Դինամոյին”

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրում ”Ակտոբեն” սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց Թբիլիսիի ”Դինամոյին”: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ կիսապաշտպան Մարկոս Պիզելին փոխարինվեց 83-րդ րոպեին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է մեր ֆուտբոլիստների թիմի հաղթանակով` 1:0 հաշվով:

”Շիրակն” ընկերական հանդիպում կանցկացնի ”Ուլիսի” հետ

”Շիրակը” Գյումրիում շարունակում է նախապատրաստվել Հայաստանի բարձրագույն խմբի 2014/15 առաջնությանը և հուլիսի 27-ին ընկերական հանդիպում կանցկացնի ”Ուլիսի” հետ:   Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հանդիպումը տեղի կունենա Գյումրու Քաղաքային Մարզադաշտում, ժամը 17:00-ին:

”Մանչեսթեր Սիթին” ”Ռեալի” հետ կբանակցի Իսկոյի տրանսֆերի շուրջ

Անգլիական ”Մանչեսթեր Սիթին” հետաքրքրված է ”Ռեալի” 22-ամյա կիսապաշտպան Իսկոյով: Սպասվում է, որ կողմերը կսկսեն բանակցել առաջիկա օրերին: Իսկոն ”Ռեալ” է տեղափոխվել ”Մալագայից” 30 մլն եվրոյի դիմաց: Նա մասնակցել է 53 խաղի` դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

”Ռեալը” ձեռք է բերել հիանալի ֆուտբոլիստների”. Ռոնալդու

”Ռեալի” հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոհ է իր թիմի տրանսֆերային քաղաքականությունից: ”Արքայական” ակումբը ձեռք է բերել Տոնի Կրոսին և Խամես Ռոդրիգեսին: ”Ռոդրիգեսին ստորագրելը լավ նորություն է ակումբի համար: Ձեռք բերեցինք նաև Կրոսին: Գտնում եմ, որ ”Ռեալը” ձեռք է բերել հիանալի ֆուտբոլիստների”,-նշել է Ռոնալդուն:

Երեւանը կներկայացնեն նաեւ հաշմանդամ մարզիկներ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է ՀՀ նախագահի մրցանակի “Լավագույն մարզական ընտանիք-2014” հանրապետական մրցույթի  Երևանը ներկայացնող  հաշմանդամ մարզիկներին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում: Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը, ի թիվս այլ ծրագրերի, այսուհետ ևս  հնարավորին նպաստելու է հաշմանդամ մարզիկների ակտիվ ներգրավվածությանը  մարզական միջոցառումներին: Հաշմանդամ […]

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց ֆրանսիական ակումբը

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերնար Կազոնին գլխավորել է ֆրանսիական ”Վալենսիենը”: 54-ամյա Կազոնին Հայաստանի ընտրանին գլխավորել է 2004-2005 թվականներին` պարտվելով 4 խաղ անընդմեջ: Նշենք, որ ”Վալենսիենը” հանդես է գալիս Լիգա 2-ում:

Արտակ Դաշյանի գոլը փրկել է ”Վարդարին” պարտությունից

Մակեդոնական ”Վարդարը”, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը և Հովհանես Համբարձումյանը, ստուգողական հանդիպում է անցկացրել ”Մորդովիայի” հետ: Հայազգի ֆուտբոսլիտները խաղադաշտ են դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և մասնակցել են ամբողջ հանդիպմանը: Խաղավարտից րոպեներ առաջ, երբ ”Վարդարը” պարտվում էր 1-2 հաշվով, Համբարձումյանի փոխանցումից հետո Դաշյանը գոլի հեղինակ է դարձել և իր թիմին փրկել […]

”Գանձասարը” ոչ ոքի խաղաց թուրքական ակումբի հետ

”Գանձասարը” ավարտեց Թուրքիայի Էրզրում քաղաքում իր երկրորդ ուսումնամարզական հավաքը։ Հավաքի վերջին օրը կապանյան թիմը ոչ ոքի ավարտեց հանդիպումը Թուրքիայի երկրորդ լիգան ներկայացնող Ռիզե քաղաքի ”Պազարսպոր” թիմի հետ։ ”Գանձասարի” կազմում գոլի հեղինակ դարձավ Արա Խաչատրյանը։ Հուլիսի 23- ին կապանյան ակումբը կվերադառնա Հայաստան։

Մխիթարյանի գոլը փրկել է ”Բորուսիային” պարտությունից

Դորտմունդի ”Բորուսիան” երրորդ ընկերական խաղն անցկացրեց և ոչ ոքի խաղաց Գերմանիայի երրորդ Բունդեսլիգան ներկայացնող ”Օսնաբրյուկի” հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մուտք գործեց ընդմիջմանը, և 65-րդ րոպեին խփած նրա գոլը փրկեց ”Բորուսիային” պարտությունից: Մխիթարյանը գերմանական ակումբի միակ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ դարձել բոլոր` 3, ստուգողական խաղերում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված