19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Դունգան նշանակվեց Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Բրազիլացի Դունգան երկրորդ անգամ գլխավորեց Բրազիլիայի հավաքականը: 50-ամյա մասնագետը նոր պաշտոնում պաշտոնապես կներկայացվի վաղը: Բրազիլացի մասնագետն իր երկրի ազգային թիմը գլխավորել է նաև 2006-2010 թթ.-ին: Նրա գլխավորությամբ հավաքականն անցկացրել է 60 հանդիպում, որոնցում տարել է 42 հաղթանակ, 12 անգամ խաղացել է ոչ ոքի, իսկ 6 խաղում պարտվել է: Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Դունգան կփոխարինի […]

”Բավարիան” կարող է ձեռք բերել Ռոյսին

Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է կարիերան շարունակել ”Բավարիայում”: Այս մասին հայտնում է Goal.com-ը: Նա չմասնակցեց ԱԱ-2014-ին Հայաստանի հավաքականի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Ավելի վաղ ”Բորուսիայից” ”Բավարիա” են տեղափոխվել Մարիո Գյոտցեն և Ռոբերտ Լևանդովսկին: Նախորդ մրցաշրջանում նա դարձել է 23 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

”Փյունիկում” փորձաշրջան են անցնում 4 ֆուտբոլիստներ

”Փյունիկում” փորձաշրջան են անցնում երկու հարձակվող, մեկ կիսապաշտպան և դարպասապահ: 24-ամյա մեքսիկացի և 26-ամյա ֆրանսիացի հարձակվողներ Սեզար Ռոմերոն և Կլայդ Լոնգան ժամանել են համապատասխանաբար ”Մուրսիելագոս” և ”Պալենսիա” ակումբներից: Եվս երկու խաղացող թիմին միացել են ռուսական ”Լոկոմոտիվից”. կիսապաշտպան Մաքսիմ Լյալյովը և դարպասապահ Անատոլիյ Այվազովը, հիշեցնենք, որ վերջինս հանդես է եկել Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականում:

”Չկա այլ ուղի հաղթանակից բացի”.Արթուր Աբրահամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտի մասին: ”Այն իմ չորրորդ մենամարտը կլինի Կիլում: Մինչ այս այստեղ տարել եմ 3 հաղթանակ, որոնցից  երկուսը՝ նոկաուտով: Առաջին անգամ կանցկացնեմ WBO-ի չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտ և պարտվելու ոչ մի հնարավորություն չունեմ: Կպաշտպանեմ տիտղոսս և կշարունակեմ հաղթական շարքը […]

”Արարատը” պարտվեց վրացական թիմին

Թբիլիսիում հավաք անցկացնող ”Արարատը” երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց: Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր ”Սիոնիի” հետ խաղը ավարտվեց մեր թիմի պարտությամբ` 1:2: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Դավիթ Գ. Գրիգորյանը, իսկ ընդմիջումից 2 րոպե առաջ մրցակիցը խփեց պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում ”Սիոնիին” հաջողվեց նաև հաղթանակ կորզել: Մեր թիմի կազմում իրենց նորամուտը նշեցին ֆրանսիացի […]

Մխիթարյանի դուբլը օգնել է ”Բորուսիային” կամային հաղթանակ տոնել

Այսօր Դորտմունդի ”Բորուսիան” հանդիպեց Գերմանիայի երկրորդ Բունդեսգլիայում հանդես եկող ”Հայդենհայմ” հետ և տարավ կամային հաղթանակ 4:3 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանին: Առաջին խաղակեսից հետո նա մտավ խաղադաշտ: Հենց Մխիթարյանն էլ բեկում մտցրեց խաղի մեջ՝ դառնալով դուբլի հեղինակ:

Դեմբա Բան ”Չելսիից” տեղափոխվել է թուրքական ակումբ/ֆոտո/

Սենեգալցի հարձակվող Դեմբա Բան Լոնդոնի ”Չելսիից” տեղափոխվել է Ստամբուլի ”Բեշիքթաշ”: 29-ամյա հարձակվողն արդեն մարզում է անցկացրել իր նոր թիմում: Տրանսֆերի արժեքի և անձնական պայմանագրի մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում: Լոնդոնյան ակումբի կազմում նա մասնակցել է 51 խաղի` դառնալով 14 գոլի հեղինակ:

”Չելսին” 3-ամյա պայմանագիր է կնքել Ֆիլիպ Լուիսի հետ/ֆոտո/

Լոնդոնի ”Չելսին” հայտարարել է բրազիլացի պաշտպան Ֆիլիպ Լուիսի հետ պայմանագրի ստորագրման մասին: Վերջինս հանդես էր գալիս Մարիդի ”Ատելտիկոյում”: 28-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: ”Այս տեղափոխությունն իմ երազանքն էր: Այժմ ես կարող եմ հանդես գալ ”Չելսիի” կազմում Պրեմիեր լիգայում: Անհամբերությամբ եմ սպասում մարզումներին”,-նշել է Լուիսը:

”Ռեալի” և ”Մանչեսթեր Յունայթեդի” հետաքրքրության մասին կխոսեմ ավելի ուշ”. Վիդալ

”Յուվենտուսի” կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ խոսել թուրինյան ակումբից հեռանալու մասին: ”Դժվար է խոսել թոփ-ակումբի կողմից հետաքրքրության մասին, երբ հանդես ես գալիս ”Յուվենտուսում”: Իհարկե, ես լսել եմ ”Ռեալի” և ”Մանչեսթեր Յունայթեդի” կողմից եղած հետաքրքրության մասին, սակայն դրանով զբաղվում է իմ գործակալը: Այժմ ես արձակուրդում եմ և պատրաստ չեմ խոսել այդ մասին”,-նշել […]

Դիդիե Դրոգբան ընտրեց ”Չելսին”

Կոտդիվուարցի հարձակվող Դիդիե Դրոգբան ամենայն հավանականությամբ հանդես կգա ”Չելսիում”: Նա հրաժարվել է ”Յուվենտուսի” լավ առաջարկից Ժոզե Մոուրինյոյի թիմին միանալու համար: Սպասվում է, որ նա կստանա խաղացող-մարզչի կարգավիճակ: Հիշեցնենք, որ Դրոգբան ”Չելսիում” է հանդես եկել 2004-2012 թթ.-ին և 337 խաղում դարձել է 155 գոլի հեղինակ: Լոնդոնյան ակումբի կազմում նա նվաճել է 12 տիտղոս:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված