22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Գևորգ Ղազարյանը մասնակցել է ”Միլանի” դեմ խաղին/վիդեո/

Հունական ”Օլիմպիակոը” International Champions Cup մրցաշարի առաջին խաղում 3։0 հաշվով հաղթել է իտալական ”Միլանին”։ Մրցաշարն անցկացվում է ԱՄՆ-ում։ Հունական թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը փոխարինման է դուրս եկել հանդիպման 75-րդ րոպեին։ ”Օլիմպիակոսի” հետ նույն խմբում են նաև ”Մանչեսթեր Սիթին” և ”Լիվերպուլը”։

”Մխիթարյանն անկաշկանդ տեսք ունի”.Ցորկ

Դորտմունդի ”Բորուսսիայի” մարզական տնօրեն Միխաել Ցորկը գոհ է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցուցադրած խաղից նախապատրաստական փուլում: ”Միկին չափազանց ճարպիկ և անկաշկանդ տեսք ունի”,-նշել է Ցորկը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը երեք ստուգողական խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ:

Եվրո-2016-ին ընդառաջ ուղևորություն Կոպենհագեն ՖԱՖ-ի հետ

Սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի ”Պարկեն” մարզադաշտում Դանիա – Հայաստան խաղով կմեկնարկի Եվրո-2016-ի ընտրական փուլը: First Armenian Front (FAF) հանդես է եկել հայտարարությամբ. ”Դանիա – Հայաստան հանդիպման կապակցությամբ FAF-ը Լեհական ավիաուղիների, Visa Concord -ի հետ կազմակերպում է բացառիկ 6 օրյա ուղևորություն աշխարհի վերջին տարիների ամենաերջանիկ երկիրը ճանաչված Դանիա: Խաղին մասնակցել ցանկացող երկրպագուները կարող են միանալ մեզ: Մրցաշրջանի […]

”Մխիթարյանը բացառիկ գոլ խփեց”. Կլոպ

Դորտմունդի ”Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը ”Օսնաբրյուկի” դեմ ընկերական խաղում, որն ավարտվեց 1-1 հաշվով: ”Հենրիխ Մխիթարյանը բացառիկ գոլ խփեց: Այդ դրվագում եթե նա ընկներ, կարող էր մաքուր 11 մետրանոց վաստակել: Սակայն նա չուզեց 11 մետրանոց, այլ ինքը գոլի հեղինակ դարձավ”,- նշել է Կլոպը:

Սամուելը տեղափոխվեց ”Բազել”/ֆոտո/

Արգենտինացի պաշտպան Վալտեր Սամուելը դարձել է շվեյցարական ”Բազելի” ֆուտբոլիստ: 36-ամյա ֆուտբոլիստը վերջին տարիներին հանդես էր գալիս իտալական ”Ինտերում”, որը նա լքեց ազատ գործակալի կարգավիճակով: ”Բազելի” հետ նրա պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար: Սամուելը հանդես է եկել նաև ”Ռոմայում” և ”Ռեալում”:

”Անհետացող սփրեյ” կկիրառվի եվրոպական առաջնություններում

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել թույլատրել մրցավարներին խաղերի ժամանակ կիրառել ”անհետացող սփրեյ: Այն առաջին անգամ կիրառվել է հարավամերիկյան առաջնություններում, ինչպես նաև ավարտված աշխարհի առաջնությունում: Նորույթը թույլ է տալիս տուգանային հարվածի ժամանակ ֆիքսել ”պատի” կանգնելու և գնդակի գտնվելու վայրը: Այն ավելի վաղ հավանության էր արժանացել Ֆրանսիայի, Իտալիայի կողմից, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի մրցաշարում:  

”Արդյունքից գոհ ենք”. Արզումանյանը` Թբիլիսիի ”Դինամոյին” հաղթելուց հետո

Հայաստանի հավաքականի և ղազախական ”Ակտոբեի” պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Թբիլիսիի ”Դինամոյի” դեմ խաղից հետո նշել է. ”Թիմը լավ խաղաց, չէի ասի, թե շատ լավ, սակայն արդյունքից գոհ ենք: Առաջին խաղակեսում զգացվում էր լարվածությունը, քանի որ չունեինք մեծ առավելություն հաշվի մեջ: Մեր երկրպագուները մշտապես մեզ շատ լավ են երկրպագում, իսկ այսօր դա առանձնապես զգացվեց: Նաև նրանց շնորհիվ […]

”Մովսիսյանն ու Օզբիլիսը շատ կարևոր են”. Յակին

Մոսկվայի ”Սպարտակի” նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը բաց մարզումից հետո անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին եւ Արաս Օզբիլիսին: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստները դեռ չեն մարզվում, քանի որ վերականգնվում են վնասվածքներից: ”Մովսիսյանն ու Օզբիլիսը շատ կարևոր են, սակայն շատ ֆուտբոլիստներ վերադարձել են այլ ակումբներում վարձավճարով խաղալուց հետո: Նրանք ուժեղացրին թիմի կազմը: Ունենք լավ կազմ”,-ասել […]

Արզումանյանի և Պիզելիի թիմը հաղթեց Թբիլիսիի ”Դինամոյին”

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրում ”Ակտոբեն” սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց Թբիլիսիի ”Դինամոյին”: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ կիսապաշտպան Մարկոս Պիզելին փոխարինվեց 83-րդ րոպեին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է մեր ֆուտբոլիստների թիմի հաղթանակով` 1:0 հաշվով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի