Եվրո-2016-ին ընդառաջ ուղևորություն Կոպենհագեն ՖԱՖ-ի հետ
Սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի ”Պարկեն” մարզադաշտում Դանիա – Հայաստան խաղով կմեկնարկի Եվրո-2016-ի ընտրական փուլը: First Armenian Front (FAF) հանդես է եկել հայտարարությամբ.
”Դանիա – Հայաստան հանդիպման կապակցությամբ FAF-ը Լեհական ավիաուղիների, Visa Concord -ի հետ կազմակերպում է բացառիկ 6 օրյա ուղևորություն աշխարհի վերջին տարիների ամենաերջանիկ երկիրը ճանաչված Դանիա: Խաղին մասնակցել ցանկացող երկրպագուները կարող են միանալ մեզ:
Մրցաշրջանի անդրանիկ խաղում պետք է անմնացորդ սատարենք հավաքականին: Խաղը տեղի կունենա մեզ համար լավ հուշեր արթնացնող ”Պարկեն” մարզադաշտում:
Ուղևորության փաթեթը ներառում է 6 օր, 5 գիշեր: Արժեքը մեկ անձի համար 695 եվրո է, որի մեջ ընդգրկված չէ շենգեն վիզան (վիզան` լրացուցիչ 35 եվրո):
Մեկնումը` 2 խմբով
1. մեկնումը` 03.09, վերադարձը Երևան` 08.09
2. մեկնումը` 04.06, վերադարձը Երևան` 09.06
Փաթեթը ներառում է`
– ինքնաթիռի տոմս
– ապահովագրություն
– հյուրանոց` 5 գիշեր Կոպենհագենում, Cabinn City 2* հյուրանոց:
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 010 562324, 096 096045, 099 227788 հեռախոսահամարներով”: