11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՍՊՈՐՏ

”Դարպասը գրավելու շատ պահեր ունեինք”. Ղազարյան

Հունական ”Օլիմպիակոսի” և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մեկնաբանել է International Champions Cup -ի խմբային փուլի շրջանակներում կայացած ”Լիվերպուլի” դեմ խաղը, որում անգլիական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով: ”Մենք շատ պահեր ունեինք և լավ էինք գործում 2-րդ խաղակեսում: Խաղավարտին մոտ 2 անգամ զրկվեցինք 11-մետրանոցներից: Ամեն դեպքում մենք դեռ մեկ խաղ էլ ունենք”,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական […]

Ռոնալդինյոն լքել է ”Ատլետիկո Մինեյրոն” և ունի ազատ գործակալի կարգավիճակ

Հանրահայտ բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն պաշտոնապես դարձավ ազատ գործակալ: ”Ատլետիկո Մինեյրոն” և ֆուտբոլիստը խզել են պայմանագիրը: Ակումբի կազմում նա մասնակցել էր 88 հանդիպման` դառնալով 28 գոլի հեղինակ: Հեռանալու պատճառը գլխավոր մարզչի հետ տարաձայնություններն էին:

Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել ”Ամկարի” հետ

Ղազախստանի ”Ակտոբեի” եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել Պերմի ”Ամկարի” հետ; Այս մասին հաղորդում է Sports.kz-ն: Ֆուտբոլիստը ռուսական թիմում հանդես կգա 2015թ. հունվարից: Ռոբերտ Արզումանյանը մինչ ղազախական ակումբ տեղափոխվելը հանդես է եկել ”Փյունիկում”, դանիական ”Ռանդերսում”, լեհական ”Յագելոնիայում”, ռուսական ”ԲՄԱ-Էներգիայում”:

Ռոնալդուն մարզվում է անհատական ծրագրով

”Ռեալի” հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միացել է իր թիմին ԱՄՆ-ում: Նա արդեն մարզվում է, սակայն անհատական ծրագրով, և դեռ չի հասցրել վերականգնել իր լավագույն որակները: Դեռ հստակ հայտնի չէ նրա` հիմնական խումբ վերադառնալու ժամկետը: Ֆուտբոլիստը վնասվածքով էր հանդես գալիս աշխարհի առաջնությունում:

”ՊՍԺ”-ն Դի Մարիայի համար կվճարի 80 մլն եվրո

”ՊՍԺ”-ի ղեկավարությունը շարունակում է փորձել ձեռք բերել ”Ռեալի” կիսապաշտպան Անխել Դի Մարիային: Տեղեկատվության համաձայն, նրա համար փարիզեցիները պատրաստ են վճարել 80 մլն եվրո: Նշենք, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ոչ մի կերպ չի ցանկանում բաժանվել իր կիսապաշտպանից: Դի Մարիան մեծ ներդրում ունի թիմի վերջին հաջողություններում:  

”Մրցաշրջանը լինելու է Մխիթարյանինը”. ESPNFC

ESPNFC-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին, ով իր ակումբի նախապատրաստական փուլի բոլոր ստուգողական խաղերում աչքի է ընկել գոլով: ”Սպասվում է, որ հայազգի կիսապաշտպանն առաջիկա մրցաշրջանում կցուցադրի իր ողջ կարողությունները։ Այս տարին լինելու է Մխիթարյանինը։ Ռոբերտ Լեւանդովսկին մեծ աճ գրանցեց երկրորդ մրցաշրջանում, և նույնը սպասվում է նաև ”Հենոյից”։ Առաջին մրցաշրջանը […]

”Միլանը” 1-5 հաշվով պարտվեց ”Մանչեսթեր Սիթիին”/վիդեո/

International Champions Cup մրցաշարի խմբային փուլում ”Մանչեսթեր Սիթին” 5-1 հաշվով հաղթեց ”Միլանին”: ”Քաղաքանկաներից” գոլի հեղինակ դարձան Յովետիչը (2), Սինկլերը, Նավասը, Իխենաչոն, իսկ ”Միլանից”` Մունտարին: ”Սիթին” գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ ”Միլանը” կրեց երկրորդ պարտությունը և միավոր չունի:

”Բավարիան” Լևանդովսկու դուբլի շնորհիվ հաղթեց ”Վոլֆսբուրգին”/վիդեո/

Համբուրգում կայացած Տելեկոմ մրցաշարի եզրափակչում ”Բավարիան” հանդիպեց ”Վոլֆսբուրգի” հետ և հաղթեց 3-0 հաշվով: Խաղը կազմված էր երկու 30 րոպե տևողությամբ խաղակեսերից: Դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ մեկ անգամ աչքի ընկավ Սեբաստիան Ռոդեն:

Ղազարյանը մոտ էր ”Լիվերպուլին” գոլ խփելուն. ”Օլիմպիակոսը” պարտվեց/վիդեո/

International Champions Cup մրցաշարի խմբային փուլում ”Լիվերպուլը” նվազագույն հաշվով հաղթեց ”Օլիմպիակոսին”, որում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը: Նա թիմի մեկնարկային կազմում էր և խաղաց 64 րոպե: 50-րդ րոպեին Ղազարյանը շատ մոտ էր գոլ խփելուն, սակայն հուժկու հարվածը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից:

”Կարող էինք ավելի շատ խփել”. Վարդան Մինասյան

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ներկայում ղազախական ”Տոբոլը” գլխավորող  Վարդան Մինասյանը խոսել է Կարագանդայի ”Շախտոյրի” նկատմամբ 2-0 հաշվով տարած հաղթանակի մասին: ”Կարծում եմ՝ մենք արժանիորեն հաղթեցինք: Կարող էինք ավելի շատ խփել: Ճիշտ է, մրցակցը երկրորդ խաղակեսի մեկնարկում լավ պահեր ուներ: Սկզբունքորեն, այսօր որակյալ խաղ անցկացրեցինք”,-նշել է Մինասյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի