19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի ”Բարսելոնա” 1-0 ‘’Վիլյառեալի’’ խաղի ժամանակ վնասվածք է ստացել կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Արգենտինացու մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանի ձգում և վերականգման ժամկետը հայտնի կդառնա վաղը կայանալիք բուժզննումից հետո: Բացի այդ, ազդրի վնասվածք է ստացել նաև ”Բարսելոնայի” մեկ այլ հարձակվող Մունիր Էլ Հադադին։

Մադրիդի ՛՛Ռեալը՛՛ պարտվեց 2-0 հաղթելուց հետո/վիդեո/

Երեկ Մադրիդի ‘’Ռեալն’’ երկու գնդակի առավելություն ունենալուց հետո 2-4 հաշվով պարտվեց ՛՛Ռեալ Սոսյեդադին՛՛: Սա ակումբի առաջին պարտությունն էր ընթացիկ առաջնությունում: Խաղի սկբնամասում իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն ու ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկական անգամ գրավեցին ՛՛Ռեալ Սոսյեդադի՛՛ դարպասը, սակայն մինչեւ ընդմիջման գնալը բասկերը հավասարեցրին հաշիվը: Երկրորդ խաղակեսում ՛՛Ռեալ Սոսյեդադը՛՛ խփեց եւս 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ: Դաշտի […]

Արթուր Աբրահամը՝ Մերկելի նստավայրում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր` օգոստոսի 31-ին, հրավիրվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր` մասնակցելու “Բաց դռների օր” միջոցառմանը: Արթուր Աբրահամը հանդիպումներ է ունեցել Անգելա Մերկելի աշխատակազմի պաշտոնյաների հետ, նրանց եւ գերմանական հեռուստալրագրողների հետ զրույցներում բարձրաձայնել Գերմանիա ներգաղթած օտարերկրացիների խնդիրների մասին: Տեղեկացնենք նաեւ, որ Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) […]

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կրիշտիանու Ռոնալդուն

Մոնակոյում, չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո հայտարարվեցին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի և ֆուտբոլիստուհու անունները: 2013-2014 թվականների մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի ‘’Ռեալի’’ եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Հիշեցնենք, որ Ռոնալդույի հետ այս կոչման համար պայքարում էին  նաև աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի ‘’Բավարիայի’’ դարպասապահ Մանուել Նոյերը եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հոլանդիայի […]

Տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը

Մոնակոյում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2014/15թթ. խաղաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Եվրոպայի 32 ուժեղագույն ակումբները 8 խմբերում բաշխվել են հետևյալ կերպ`  A խումբ – ‘’Ատլետիկո Մադրիդ’’, ‘’Յուվենտուս’’, ‘’Օլիմպիակոս’’, ‘’Մալմյո’’: B խումբ – ‘’Ռեալ Մադրիդ’’, ‘’Բազել’’, ‘’Լիվերպուլ’’, ‘’Լուդոգորեց’’: C խումբ– ‘’Բենֆիկա’’, ‘’Զենիթ’’, ‘’Բայեր’’, ‘’Մոնակո’’: D խումբ – ‘’Արսենալ’’, ‘’Բորուսիա Դորտմունդ’’, ‘’Գալաթասարայ’’, ‘’Անդերլեխտ’’: E խումբ  – ‘’Բավարիա’’, ‘’Մանչեսթեր […]

Քիլում սա կլինի իմ 4-րդ հաղթանակը. Արթուր Աբրահամ

Oգոստոսի 21-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն ԱրթուրԱբրահամը (40-4, 28 նոկաուտ) մամլո ասուլիսի ձեւաչափով հանդիպել է իր մրցակցի` բրիտանացի ՓոլՍմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ: “Նախկինում այստեղ` Քիլ քաղաքում, միայն հաղթանակներ եմ տոնել: Սա կլինի իմ չորրորդ մենամարտը եւ չորրորդ հաղթանակը Քիլում: Լավ կլինի, եթե մենամարտին Սմիթի շատ երկրպագուներ այցելեն. անգլիացի երկրպագուները […]

Սքոուլզը ”Մանչեսթեր Յունայթեդի” ավագ է տեսնում Ռունիին

”Մանչեսթեր Յունայթեդի” նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը գտնում է, որ թիմի նոր ավագ պետք է լինի Ուեյն Ռունին: Նշենք, որ թիմի վերջին ավագ Նեմաիա Վիդիչը տեղափոխվել է ”Ինտեր”:  Ռունին հանդես է գալիս ”Յունայթեդում” 2004 թ.-ից: ”Ես մշտապես կարծել եմ, որ Ռունին կարող է լինել ավագ և այժմ իդեալական ժամանակ է նրան վստահելու համար”,-հայտնել է Սքոուլզը:

”ՊՍԺ”-ն Լավեսսիին կվաճառի ”Լիվերպուլին” 23 մլն-ով

”ՊՍԺ”-ի հարձակվող Էսեկիել Լավեսսիին կարող է կարիերան շարունակել ”Լիվերպուլում”: Փարիզեցիները պատրաստ են բաժանվել հարձակվողից 23 մլն եվրոյով: Նրանով հետաքրքրված է նաև ”Ատլետիկոն”: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 42 հանդիպման` դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: ԱԱ-2014-ում նա մասնակցել է 6 խաղի` դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:

”Իմ գործակալի հեռախոսն անդադար զանգեր է ստանում”. Ռոնալդինյո

2005 թ.-ի ”Ոսկե գնդակի” դափնեկիր Ռոնալդինյոն հայտարարել է, որ դեռ տեղյակ չէ, թե որտեղ է շարունակելու կարիերան: ”Եկեք խոսենք այդ մասին հաջորդ շաբաթ: Շուտով կխոսենք այդ մասին եղբորս հետ, ով նաև իմ գործակալն է: Գիտեմ, որ նրա հեռախոսն անդադար զանգեր է ստանում”,-նշել է նա: Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն հեռացել է ”Ատլետիկո Մինեյրոյից”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի