11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Որքա՞ն կվճարի ”Յունայթեդը” Ռոնալդուին վերադարձնելու համար

Մադրիդի ‘’Ռեալի’’ հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն 2015 թվականի ամռանը կարող է վերադառնալ ‘’Մանչեստր Յունայթեդ’’: ”Կարմիր սատանաները” 29 ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է առաջարկել 55 միլիոն ֆունտստերլինգ: Այս մասին գրում է sportbox.ru կայքը: Հիշեցնենք, որ պորտուգալացին արդեն հայտարարել է նախկին ակումբ վերադառնալու ցանկության մասին: Ռոնալդուն ‘’Մանչեստր Յունայթեդի’’ կազմում հանդես է եկել 2003-2009 թվականներին և 292 խաղում խփել […]

Իսպանիան Եվրո 2016-ը մեկնարկում է ջախջախիչ հաղթանակով/վիդեո/

Իսպանիայի հավաքականը Եվրո-2016-ի որակավորման փուլի առաջին տուրում 5-1 հաշվով ջախջախեց Մակեդոնիա ընտրանուն: Իսպանացիներից գոլերի հեղինակ դարձան՝ Ռամոսը (16), Ալկասերը (17), Բուսկետսը (45+3), Դավիդ Սիլվան (50) և Պեդրոն (90), իսկ Մակեդոնիայի կազմում աչքի ընկավ Ագիմ Իբրաիմին (28):

Այսօր կմրցեն Հայաստանի և Բելառուսի հավաքականները

Այսօր՝ ժամը 20:00-ին, ‘’Հրազդան’’ մարզադաշտում տեղի կունենա 2015 Եվրոպայի Մ-21 առաջնության Հայաստան-Բելառուս ընտրական հանդիպումը: Հայաստանի հավաքականն անհաջող է հանդես գալիս ընտրական մրցաշարում՝ 7 հանդիպումներում վաստակել է ընդամենը 6 միավոր և զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը: Մեր ընտրանին հաղթել է Ղազախստանի (1-0) և Բելռուսի (1-0) հավաքականներին: Մրարցակիցն էլ եզրափակում է մրցաշարային աղուսյակը 3 միավորով: Միակ հաղթանակը բելառուս […]

Մովսիսյանը մասնակցելու՞ է Սերբիայի դեմ խաղին

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ‘’Սպարտակի’’ հարձակվող Յուրա Մովսիսյանը շուտով կապաքինվի վնասվածքից եւ կկարողանա դուրս գալ խաղադաշտ: Սեպտեմբերի 27-ին Մովսիսյանը հայտնվելու է Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի ‘’Զենիթի’’ հետ խաղի հայտացուցակում`հաղորդում է ’’Известия’’-ն: Այժմ նա օրական երկու անգամ մարզվում է անհատական գրաֆիկով՝ աստիճանաբար ավելացնելով ծանրաբեռնվածությունը: Սպասվում է, որ մինչ ‘’Զենիթի’’ հետ խաղը Մովսիսյանը կսկսի մարզվել ընդհանուր խմբում: […]

Ինչու Շալանդը փոխարինեց Մխիթարյանին

Դանիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը բացատրել է, թե ինչու է փոխարինել Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանին, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նա ասել է, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել, այլապես, ինչպես նշել է Շալանդը, ինչը հիմար չէ, որ փոխարիներ նրան: Խոսելով խաղից` մարզիչն ասել է, որ մեր հավաքականն ընդհանուր […]

Շալանդն անխուսափելի դարձրեց պարտությունը

Դանիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսն ընթացավ նույն սցենարով: Մեր հավաքականը պարտություն կրեց եւ դա օրինաչափ էր, որովհետև ոչ մի նախաձեռնություն չկար առջևի գծում, պաշտպանությունն անհուսալի ու անկազմակերպ էր: Մերոնք բացեցին հաշիվը, սակայն դա ոչ թե թիմային խաղի հետևանք էր, այլ Հենրիխ Մխիթարյանի անհատական վարպետության: Մեր թիմի առաջատարը գեղեցիկ ու ինքնատիպ գոլի հեղինակ դարձավ: Ցավոք, մեր […]

Հայաստանի հավաքականը պարտվեց 2:1 հաշվով

Նախօրեին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի “Պարկեն” մարզադաշտում ֆուտբոլի Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցավ Դանիա-Հայաստան խաղը, որն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Դանիայի: Խաղի 49-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, սակայն 65-րդ րոպեին դանիացիներից Պիեր Հյոբերգը գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը` հավասարեցնելով հաշիվը, իսկ 80-րդ րոպեին Դանիայի հավաքականից Կահլենբերգը գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2:1:

Սահմանամերձ գյուղերն իրար դեմ

Տավուշի մարզի սահմանամերձ երկու գյուղերը` Չինարին և Չորաթանը այսօր իրենց ուժերը չափում են բարեկամության դարպասներից ներս ուղղված գնդակով: Չորաթան գյուղի ֆուտբոլի դաշտում իշխում է բարձր տրամադրությունը: ”Չորաթանցիները ջահելներով են եկել, ուզում եք մեզ հաղթեն”,-ժպիտը դեմքին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, ով հանդես էր գալիս 6 համարի մարզաշապիկով: Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանն էլ ասաց.”Նման բան չկա, […]

Ռոնալդինյոն տեղափոխվում է Մեքսիկա

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պատրաստվում է տեղափոխվել Մեքսիկա` այնտեղ իր կարիերան շարունակելու համար: 34 ամյա կիսապաշտպանը երկու տարվա պայմանագիր է կնքել մեքսիկական «Կերետարո» ակումբի հետ: Հարկ է նշել, որ ներկայումս «Կերետարո»-ն երկրի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը:

Մխիթարանը պատրաստ է Եվրո 2016-ի մեկնարկին

‘’Պատրաստ եմ Եվրո 2016-ի որակավորման փուլի մեկնարկին։ Առա՛ջ Հայաստան’’, – ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի խմբային փուլում իր առաջին հանդիպումը կանցկացնի այս կիրակի՝ սեպտեմբերի 7-ին։ Այդ օրը մեր ընտրանին արտագնա խաղում ուժերը կչափի Դանիայի հավաքականի հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի