11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մխիթարյանը ինչո՞ւ փոխարինվեց

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Դանիայից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո ասաց հետեւյալը.

 – Արդյո՞ք  Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով:

 – Այո, նա վնասվածք էր ստացել: Ես հիմար չեմ (ծիծաղում է): Դեռ չգիտենք, թե ինչքանով է լուրջ վնասվածքը: Բժիշկները կասեն:

 Ի՞նչ գնահատական կտաք խաղին:

 – Մենք լավ հանդիպում անցկացրինք, կազմակերպված էինք գործում: Մեկ ժամ ստացվեց հաջող խաղալ, հաշվի մեջ առաջ լինել, բայց հետո արդեն ամեն ինչ փոխվեց:  Դուք ինձ հարցրիք Մխիթարյանի մասին, ով շատ կարեւոր է մեր թիմի համար: 0:1-ի ժամանակ մենք եւս մեկ շանս ունեինք, բայց սանտիմետրներ չհերիքեցին: Մխիթարյանի դուրս գալուց հետո խաղը փոխվեց, Դանիայի պաշտպանները սկսեցին ավելի վստահ խաղալ: Առանց Մխիթարյանի, Օզբիլիսի եւ Մովսիսյանի շատ դժվար է մեզ համար: Շնորհավորում եմ երկու թիմերին էլ՝ լավ խաղի համար:

 – Կարելի է ասել, որ ֆիզպատրաստվածությունը չհերիքեց, որ գոնե մեկ միավոր վաստակեր Հայաստանը:

 – Չէի ասի, թե դա էր խնդիրը: Մենք լավ էինք գործում, բայց արդեն նշեցի, որ Մխիթարյանի հեռանալուց հետո մենք խնդիրներ ունեցանք: Երբ դու չես կարողանում պահել գնդակը, մրցակիցն անընդհատ գալիս է, գալիս է… Ֆիզպատրաստվածությունը չէր խնդիրը: Մենք ֆիզիկապես լավ տեսք ունեինք: Պետք է նշել, որ Դանիայի կազմում փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները շատ ուժեղացրին խաղը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ