30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

”Չելսին” Լուկակուին վաճառեց ”Էվերթոնին” 28 մլն-ով

”Էվերթոնը” գնել է Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուին 28 մլն ֆունտով: Այսպիսով, Լուկակուն դարձել է մերսիսայդյան ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը: 21-ամյա հարձակվողի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: Նա ստացել է 10 hամար մարզաշապիկը: Մինչ տեղափոխությունը Լուկակուն հանդիսանում էր ”Չելսիի” ֆուտբոլիստ:

Հայաստանի մ-21 հավաքականը սկսեց մարզական հավաքը

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսվեց Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մարզական հավաքը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին առաջին մարզմանը: Այսպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականն սկսեց նախապատրաստությունը օգոստոսի 4-ին և 6-ին կայանալիք Իրանի Մ-22 հավաքականի հետ ընկերական հանդիպումներին:

Չեմպիոնների լիգայում Արզումանյանը դարձել է գոլի, իսկ Պիզելին գոլային փոխանցման հեղինակ/վիդեո/

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Ղազախստանի չեմպիոն ”Ակտոբեն” ընդունել էր ռումինական ”Ստյայուային: ”Ակտոբեի” մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը և կիսապաշտպան Մարկոս Պիզելին։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով: ”Ակտոբեն” առաջին պատասխան գնդակը խփել է Մարկոս Պիզելիի փոխանցումից, իսկ խաղի վերջին րոպեներին Արզումանյանի գոլը փրկել է ”Ակտոբեին” պարտությունից:

Ռոնալդուն, հնարավոր է, մասնակցի ”Մանչեսթեր Յունայթեդի” դեմ խաղին

Այս մասին հայտարարել է ”Ռեալի” գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Նշված  հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 2-ին Միչիգանում: Հիշեցնենք, որ վերջին երկու ամսում Ռոնալդուն վնասվածք ուներ ձախ ոտքի շրջանում: ”Եթե առաջիկայում նա մասնակցի թիմի մարզումներին, հնարավոր է, որ կխաղա նաև ”Մանչեսթեր Յունայթեդի” դեմ խաղին”,-նշել է Անչելոտին:

”Միլանի” մարզաշապիկը ճանաչվել է լավագույնը Եվրոպայում/ֆոտո/

2014/15 մրցաշրջանում ”Միլանի” արտագնա հանդիպումների մարզաշապիկը ճանաչվել է լավագույնը եվրոպացի ֆանատների կողմից: Մարզաշապիկն ունի հիմնականում սպիտակ գունավորում: Երկրորդ տեղում է ”Ինտերի” հիմնական մարզաշապիկը, իսկ երրորդն է ”Էվերթոնի” հիմնական մարզաշապիկը:

Էդգար Մանուչարյանը հանդես կգա 10 համարի մարզաշապիկով/ֆոտո/

Եկատերինբուրգի ”Ուրալի” հարձակվող Էդգար Մանուչարյանը նոր մրցաշրջանում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստը Facebook-ի իր էջում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանուչարյանը կրում էր 87 համարի մարզաշապիկը:

”Ռեալը” պարտվեց ”Ռոմային”/վիդեո/

ԱՄՆ-ում շարունակվող International Champions Cup մրցաշարում Մադրիդի ”Ռեալը” նվազագույն հաշվով պարտվեց իտալական ”Ռոմային”: Հանդիպման միակ գոլի հեղինակ 37-ամյա Ֆրանչեսկո Տոտտին է: Խմբային փուլի վերջին տուրում ”Ռոման” կհանդիպի ”Ինտերին”, իսկ ”Ռեալը”` ”Մանչեսթեր Յունայթեդին”:

”Մանչեսթեր Յունայթեդը” 11 մետրանոցներով հաղթեց ”Ինտերին”/վիդեո/

ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup-ում կայացավ ”Մանչեսթեր Յունայթեդ”-”Ինտեր” մրցավեճը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ–ոքի` 0։0 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել Լուի վան Գալի սաները, ովքեր հաղթել են 5։3 հաշվով։

Չեդոմիր Տոմչիչը կխաղա ”Արարատում”

”Արարատը” պայմանագիր է ստորագրել սերբ հենակետային կիսապաշտպան Չեդոմիր Տոմչիչի հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2014/2015 մրցաշրջանի ավարտը: 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Սերբիայի ”Վոյվոդինա”, ”Ցեմենտ”, ”Յավոր” և ”Ինջիյա” թիմերում:

”Մոյեսն ինձ քանդված թիմ է թողել”. Վան Գալ

”Մանչեսթեր Յունայթեդի” գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը գտնում է, որ ակումբի նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն իրեն թողել է քանդված թիմ: ”Մոյեսը թողել է ինձ քանդված թիմ: Բավական է նայել թիմին, և պարզ է դառնում է, որ այստեղ կան որակյալ ֆուտբոլիստներ. Ռունի, Վան Պերսի, Էռնանդես, Ուելբեկ, նաև Մատան, Ֆելայինին և Էրրերան: Շատ ֆուտբոլիստներ խաղում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված