08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

”Հույս ունենք` կհաղթենք պատասխան խաղում”. Ռ. Արզումանյան

Ղազախական ”Ակտոբեի” և Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ”Ստյաուայի” հետ հանդիպումից հետո խոսել է արդյունքի մասին:

Հիշեցնենք, որ Արզումանյանի գոլը փրկել էր ”Ակտոբեին” պարտությունից:

”Այսպիսի արդյունք չէինք ակնկալում։ Ավելի լավ էինք խաղում, հատկապես՝ առաջին խաղակեսում: Կային պահեր, կիսապահեր, սակայն չկային գոլեր։ Բաց թողեցինք ոչ պարտադիր գոլեր։ Հույս ունենք, որ պատասխան խաղում կկարողանանք հաղթել։

Տանը խաղալ հեշտ է, սակայն լինում է նաեւ հակառակը։ Նման իրավիճակի ականատես եմ եղել հավաքականում։ Այդ պատճառով Բուխարեստում խաղալու ենք միայն հաղթանակի համար։ Հույս ունեմ, որ դա մեզ կհաջողվի”,-նշել է նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ