”ՊՍԺ”-ն Դի Մարիայի համար կվճարի 80 մլն եվրո

”ՊՍԺ”-ի ղեկավարությունը շարունակում է փորձել ձեռք բերել ”Ռեալի” կիսապաշտպան Անխել Դի Մարիային: Տեղեկատվության համաձայն, նրա համար փարիզեցիները պատրաստ են վճարել 80 մլն եվրո: Նշենք, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ոչ մի կերպ չի ցանկանում բաժանվել իր կիսապաշտպանից: Դի Մարիան մեծ ներդրում ունի թիմի վերջին հաջողություններում: