06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

”Ալաշկերտը” հաղթել է Թուրքիայի Սուպերլիգայի թիմին

”Ալաշկերտը” երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց Թուրքիայի Բոլու քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում։

Մրցակիցը Թուրքիայի Սուպերլիգայի ներկայացուցիչ ”Բալիկեսիրսպոր” թիմն էր։ Ալաշկերտցիները գերազանց խաղ են ցուցադրել ողջ 90 րոպեների ընթացքում և մեկական գոլ են խփել յուրաքանչյուր խաղակեսում՝ 2։0։ Առաջինը հաջողության է հասել լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը, այնուհետև խաղընկերների հաղթանակը դիպուկ հարվածով ամրապնդել է ”Ալաշկերտի” նորեկ Արամ Բարեղամյանը։

Հուլիսի 21-ին առավոտյան ”Ալաշկերտը” կվերադառնա Երևան և մինչ առաջնության մեկնարկը մարզումները կշարունակի ”Նաիրի” մարզադաշտում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ