Կրոսը հաստատել է, որ խաղալու է ”Ռեալում”

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսն աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո հաստատել է, որ առաջիկա մրցաշրջանում հանդես է գալու ”Ռեալում”: ”Աշխարհի առաջնությունը շատ հաջող ստացվեց: Այժմ ես հանդես կգամ ”Ռեալի” կազմում: Ինձ մոտ իրականացավ միանգամից 2 երազանք”,-նշել է Կրոսը: ”Բավարիայի” կազմում 24-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 134 խաղ և դարձել 13 գոլի հեղինակ: