ԱԱ-2014. Հոլանդիան ջախջախեց Բրազիլիային 3-րդ տեղի համար խաղում/վիդեո/

Բրազիլիայում կայացավ աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը մրցաշարն ընդունող երկրի և Հոլանդիայի միջև: Բրազիլացիները երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցին. այս անգամ 0-3 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Վան Պերսին, Բլինդը և Բեյնալդումը: Այսօր ` 23.00-ին կկայանա եզրափակիչ մրցավեճը Գերմանիայի և Արգենտինայի միջև: