”Ուրախ եմ, որ հաջողվեց բացել գոլերիս հաշիվը նոր մրցաշրջանում’’. Սարկիսով
”Շիննիկի” դեմ խաղում Հայաստանի հավաքականի և ”Վոլգայի” հարձակվող Արթուր Սարկիսովը դարձել էր գոլի հեղինակ: Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է հանդիպման մասին:
-Ինձ համար շատ կարևոր էր գոլ խփել ոչ միայն նրա համար, որ խաղում էի նախկին թիմիս դեմ, այլ որ ցանկանում եմ բոլոր խաղերում գոլ խփել և օգուտ բերել իմ ակումբին: Շատ էինք ցանկանում հաղթել, սակայն ցավոք սրտի չստացվեց:
– Քո գոլը շատ արտասովոր էր: Ինչպե՞ս այն ստացվեց:
– Դարպասապահը հեռացնում էր գնդակը, իսկ ես ցատկեցի, որպեսզի խոչընդոտեմ գնդակի ընթացքը: Եվ ամեն ինչ հաջող ստացվեց (ծիծաղում է): Մտածու՞մ էի արդյոք, որ դա գոլ է: Գնդակի ընթացքից ես արդեն հասկանում էի, որ այն կհայտնվի դարպասում: Ուրախ եմ, որ հաջողվեց բացել գոլերիս հաշիվը նոր մրցաշրջանում:
– Առջևում ”Վոլգային” քաջ ծանոթ մրցակից է: Ի՞նչ սպասել ”Անժիի” հետ հանդիպումից:
– Մենք խաղալու ենք հաղթանակի համար: Հետաքրքիր հանդիպում է սպասվում: Եվ այդ խաղում մեզ, ինչպես միշտ, շատ անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը: