21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաերթի հետևանքով մահացած անձի ինքնությունը պարզվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 01.45-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի և Ա. Ահարոնյան-Ադոնց փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, ով տեղում մահացել էր: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են վրաերթի հետևանքով մահացած անձի ինքնությունը՝ 1974 թ. ծնված Արթուր Բանդուհանյան: Քննությունը շարունակվում է:

Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի միջև առկա համագործակցության մակարդակն ու համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը: Արփինե Հովհաննիսյանն այդ համատեքստում ընդգծել է 2015թ-ին երկու կառույցների […]

Հայաստանը պատրաստվում է մտնել ԵԱՏՄ դեղի շուկա

Եվրասիական տնտեսական միության շրջանակում Իզմիրլյան բժշկական կենտրոնում երեկ տեղի ունեցած հանդիպումը նվիրված էր  դեղերի և բժշկական նշանակության պարագաների  միասնական (ընդհանուր) շուկային անցնելու գործընթացի օրենսդրական կարգավորմանը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Մասնակիցներին ողջունեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ  Գագիկ Միրիջանյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը  և  Եվրասիական տնտեսական […]

Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ սկսելու ռազմական պոտենցիալ չունի. Թոմաս դե Վաալ

Հանուն միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը Հայաստանի և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հետաքրքրություն չի տեսնում: Հոկտեմբերի 2-ին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման թեմայով կազմակերպված քննարկմանը Թոմաս դե Վալը միացել էր տեսակամուրջի միջոցով: Նա  ընդգծեց, որ հայկական կողմի համար պատերազմը ձեռնտու չէ, քանի որ իրավիճա կը նրա օգտին է, իսկ Ադրբեջանի […]

Շատ ժպտացեք. այսօր ժպիտի համաշխարհային օրն է

Ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը նշվում է Ժպիտի համաշխարհային օրը /World Smile Day/: Աշխարհն այս հրաշալի տոնի համար պարտական է նկարիչ Հարվի Բելլին, ով ով 20-րդ դարի կեսին բնակվում էր ԱՄՆ-ում: Նրա ստեղծագործությունները ոչնչով աչքի չէին ընկնում: Քննադատները նրանով առանձնապես չէին հետաքրքրվում եւ նրա նկարներին անմահություն չէր սպառնում:  Բայց մի անգամ նրան էին դիմել […]

Արմեն Դարբինյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահականը: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Սլավոնական համալսարանի հետ փոխգործակցության խորացումն ու գործնական կապերի ընդլայնումը՝ հավելելով, […]

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Արձանագրվեցին աղիքային վարակիչ հիվանդությունների մի շարք բռնկումներ, որոնք պայմանավորված էին տարբեր գործոններով՝ սննդային, ջրային, կենցաղ-կոնտակտային և բնորոշ էին ամռան սեզոնին: Հատկապես, որ այս տարվա ամառն առանձնահատուկ էր բարձր ջերմաստիճանով: Ներկայումս ևս բարձր է աղիքային վարակիչ հիվանդություններով դեպքերի արձանագրումը, սակայն բռնկումներ չեն դիտվում և դրանք միմյանց հետ համաճարակաբանական կապ չունեն: Նշենք, որ աղիքային վարակների աճ է […]

Բնականաբար, ես ասում եմ Հայոց ցեղասպանություն. թուրք երգչուհի

«Հայ ազգը մանկուց իմ սրտի խորքում է, Պոլսում կոնսերվատորիայում սովորելու տարիներին հայազգի դասընկերներ ունեի, որոնց հետ շփումն ինձ ծանոթացրեց հայ ազգին ու հայ մշակույթին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք երգչուհի Լեման Շտեհնը: Ստամբուլում ծնված ու Գերմանիայում մեծացած երգչուհին հենց գերմանիայում է ծանոթացել Հայկական հարցի հանդեպ հայրենի երկրի դիրքորոշմանը: Պոլիսում […]

Օդում կրակած «բոցեր» պաշտոնյաների կանանց եւ նրանց քարոզվող «մարմնական սիրո հմտությունների» մասին

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում մամուլի համատեղ ասուլիսով էին հանդես գալիս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և Մել նախաձեռնության նախագահ Սևակ Գրիգորյանը: Հրավիրված ասուլիսի հիմնական թեման պետք է լիներ սահմանադրական բարեփոխումների մեջ կրոնական եւ դավանանքի ազատության ներկայացվածության հարցը, սակայն բանախոսներ խոսեցին ընդհանուր սահմանադրությունից և սահմանադրական հանրաքվեից, նոր ու հին աղանդներից, աղանդավորներից, ի հայտ եկած ու եկող իբր  աղանդներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված