12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրճատվել է պետական ծառայողական 30 ավտոմեքենա

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ ԱրայիկՀարությունյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը: Գործադիրը հաստատել է ԱՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Այն ներկայացրել է ԱՀֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ով, մասնավորապես, ասել է, որ նշված ժամանակահատվածում բյուջեի սեփական ևընդհանուր եկամուտների կրճատում է սպասվում։ «Ընդհանուր առմամբ, պետական […]

Զոհված զինվորները հետմահու պարգևատրվել են

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու  մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահականը: Համաձայն հրամանագրերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի  զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Կարեն Շահինյանը, Հարութ Հակոբյանը:  

Չեղյալ է հայտարարել մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հրավիրել է շտապ խորհրդակցություն՝ երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դժբախտ միջադեպով պայմանավորված մայրաքաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման և անցկացման միջոցառումների ծրագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ArtsakhPress գործակալությունը: Հրապարակումն ամբողջությամբ` այստեղ:    

Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը դատապարտել Ադրբեջանի գործողությունները

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ ‪Նալբանդյան‬ը երկրորդ հանդիպումն է ունեցել ԵԱՀԿ‬ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը։ Էդվարդ Նալբանդյանն, անընդունելի համարելով և դատապարտելով վերջին օրերին մարդկային զոհերի պատճառ դարձած Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի հրետանու օգտագործմամբ հրադադարի կոպտագույն խախտումները։ «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից և […]

Էրդողանը լրագրողների հետ խոսել է Պուտինի հետ ունեցած հանդիպումից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է պատմել  սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր  Պուտինի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Canlihaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝  Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Սիրիայի խնդիրը:  Էրդողանը նշել է, որ հանդիպման ժամանակ առաջարկ է արվել Սիրիայի հարցի լուծման համար ԱՄՆ-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ համաձայնեցված […]

Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին մեքենան ընկել է ձորակը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնությունը: Այս մասին հայտոնւմ է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ի հարակից ձորակում են հայտնվել «Մերսեդես E» մակնիշի 87 TA 007 […]

Երթուղայինը պայթել է վթարից հետո /վիդեո/

Վոլգոգրադում վթարի են ենթարկվել երթուղային տաքսին եւ մարդատար մեքենան, ինչի արդյունքում երթուղայինը պայթել է: Ականատեսները պատմել են, որ մարդատար մեքենան անցել է լուսամփոփի կարմիր լույսի տակով, ինչն էլ հանգեցրել է վթարի, գրում է “Комсомольская правда” –ն: Բարեբախտաբար, երթուղայինում ուղեւորներ չեն եղել: Մի քանի հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Հրազդանի ՋԷԿ»-ը նույնպես կվաճառվի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդանի ՋԷԿ-ը, որը պատկանում է ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը, մեր տեղեկություններով, մոտակա ամիսներին վաճառվելու է։ Ինչպես տեղեկանում ենք ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լրատվական բաժնից, «ՀրազՋԷԿ»–ն արդեն սեփական դիմումի համաձայն դուրս է եկել բորսայի ցուցակից, ասել է թե՝ առաջին քայլն արված է։ Բորսայում լինելով՝ ընկերությունն ստիպված էր լինում ներկայացնել մի շարք հաշվետվություններ, […]

Այնուամենայնիվ`Վարդան Այվազյանն ինչքա՞ն գումար է պարտք Սիլվա Համբարձումյանին. Ժամանակ

«Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ Վարդան Այվազյանն, այնուամենայնիվ, իրեն 70 հազար դոլար պարտք է։ Երեկ նա մեզ ասաց. «Ես հավատացնում եմ, որ նա «Ջրկապ» հանքավայրը վաճառեց ինձ 500 հազար դոլարով, հետո պարզվեց, որ հանքավայրի անունը ուրիշ տեղ է, իսկ կոորդինատների տակ հանք չկա։ Ես վերադարձրի փաստաթղթերը, իրենց անունով արվեց, հինգ հարյուր հազարը պետք է վերադարձներ, […]

Ո՞վ է տարածում երեխաների առևանգման մասին լուրերը և ո՞րն է նպատակը. Ժողովուրդ

«Արդեն մոտ մեկ ամիս է՝ կասկածելի ծագումնաբանությամբ ինչ-որ կայքեր եւ անձինք տարբեր խողովակներով լուրեր են տարածում սկզբում, իբր դպրոցներից, հետո մանկապարտեզներից երեխաներ գողանալու մասին: Իհարկե, այդ լուրերը հերքվում են, բայց արդյունքում հատկապես մարզերում խուճապային տրամադրություններ են տարածվում, մարդիկ վախենում են իրենց երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ ուղարկել. անգամ այդ հաստատությունների ղեկավարներն են սկսել զգուշանալ: Սկզբում թվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի