28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Անհամբեր սպասում են

Երկու տարի առաջ Ռուսաստանում տեղի ունեցած ևս մեկ ողբերգական ավտովթարից հետո 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատները անհամբեր սպասում են, թե երբ նրան կտեղափոխեն Հայաստան՝ պատիժն այստեղ կրելու պայմանով: Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը Henaran.am-ին փոխանցեց, որ Ռուսաստանի արդարադատության նախարարի տեղակալը վստահեցրել է, որ այս տարվա ընթացքում նրան կտեղափոխեն.

« Եթե հստակ օր նշեին, շատ լավ կլիներ, բայց իրենք էլ չեն նշում: Սիրտս այնքանով է հանգիստ, որ առողջական վիճակը լավ է, խնդիրներ չունի: Երեկ ենք հետը զրուցել, ինքն էլ է մեզ պես սպասում, բոլորս նրան կարոտել ենք»:

Հիշեցնենք, 2013 թվականի հուլիսի 13-ին Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատար ավտոմեքենայով հարվածել էր ուղևորատար ավտոբուսին, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել, 40-ը՝ վիրավորվել: Ռուսաստանի դատարանը վթարի համար մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության մասին իմանալու և անսարքությունները չվերացնելու համար` նրան դատապարտելով ազատազրկման 6 տարի 9 ամիս ժամկետով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ