Քարաբեկորները հեռացվել են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին` գիշերը ժամը 23:20-ի սահմաններում, Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում` Սրաշեն գյուղի տարածքում, տեղի է ունեցել քարաթափում: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Մոտ 3 խմ ծավալով ժայռաբեկորները պոկվել և ընկել են երթևեկելի հատվածի վրա` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները քարաբեկորները հեռացրել են ճանապարհից:
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: