24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ   նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ տեղի ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս […]

Բացահայտվել է սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են 54-ամյա Վ.Սարգսյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Վ.Սարգսյանի դիակը հայտնաբերվել է 2015թ. նոյեմբերի 09-ին` Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող […]

Վանո Սիրադեղյանի դուստրը շնորհավորել է հորը

Նոյեմբերի 13-ը ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Այս առիթով նրա դուստրը՝ Արփի Սիրադեղյանը  իր  facebook-ի հանրագրում բանաստեղծություն է հրապարակել. Բոսորագույն է, հայր իմ, երկինքը Լուսարձակ մտքի լուսե հմայքով: Կարող եմ, արդյոք, գտնել եզերքը Երկնքի ու իմ մտքի սլացքով: Ժամանակների հատման միջանցքում Ու մրմունջների անթիվ հոսքերում, Տեսնում եմ լուսե կամուրջը մեր հին […]

Երկու զինվորն է զոհվել

Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի […]

Մոսկվան պատասխանում է Երևանին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հանդիպել է լրագրողների հետ, որի շրջանակներում անդրադարձել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Հարց է հնչել, որ Լավրովի այցից հետո Հայաստանի զլմ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուսաստանը կոչ է արել Հաայստանին վերադարձնել ԼՂ հարակից տարածքները Ադրբեջանին։ Ի պատասխան՝ Զախարաովան […]

Համատարած հոսանքազրկում. ո՞վ է փոխհատուցելու

«Սառնարանիս մեջ պահեստավորված ամբողջ սննդամթերքը փչացել է, բնականաբար կասկածելով չենք օգտագործի, քանի որ կարող է թունավորում առաջացնել: Ոչ մի զգուշացում, ոչ մի բան չեղավ ու մի ամբողջ օր հոսանքը գնաց ու եկավ: Մի քանի ժամ անջատվում, մի քանի րոպեով միանում էր, անջատվում»,-Henaran.am-ի խմբագրություն ահազանգեցին Եղվարդի մի շարք բնակիչներ: Սրտնեղած քաղաքացիները նշեցին, որ նոյեմբերի 12-ին Եղվարդում ուժեղ […]

Խաղից դուրս մնացին. թեժ «ռազբորկա» Գյումրիում. Հրապարակ

Գյումրիում սահմանադրական փոփոխու­թյունների հանրաքվեից առաջ լուրջ ռազբորկաներ են գնացել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նախկին ԲՀԿ-ական, քաղաքապետի հավակնություններ ունեցող Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջեւ: Ղուկասյանը ցանկացել է իշխա­նությունների համար հույժ կարեւոր այս գործընթացի «քավոր» կանգնել, բնա­կանաբար, ծանրակշիռ ակնկալիքներով: Սակայն Մարտուն Գրիգորյանի թիմը բացատրական աշխատանք է տարել, իսկ ՀՀԿ-ից նկատողություններ են ստացվել, եւ Ղուկասյանը բավարարվել է իր հարա­զատ […]

Ձուն միանգամից թանկացավ. Ժողովուրդ

Երեևանյան խանութներում և սուպերմարկետներում ձվի գինը 4-ից 5դրամով թանկացել է: Ըստ որոշ տեղեկությունների` այս թանկացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: Ուշագրավն այն է, որ ձվի գնի բարձրացման փաստը նույնիսկ պաշտոնական վիճակագրությունում է արտացոլված: Այսպես` ձվի միջին գինը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2015թ. հոկտեմբերին այս տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 2,1 տոկոսով: Հանրապետությունում դիտարկված […]

Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել

ՌԴ Տուլայի շրջանում ավտովթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը հղում անելով՝ գրում է Tass գործակալությունը։ Ավտոբուսի վարորդը մեղադվում է «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է 2 և ավելի անձանց մահվան» հոդվածով, նրան մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Ավելի վաղ Տուլայի դատարանը վարորդին մինչեւ մյուս […]

«Ոչ»-ի ներկայացուցիչները սահմանադրության հետ կապ չունեցող բաներ են անում

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձ է կատարվել նաև սահմանադրական փոփոխությունների շտաբի աշխատանքներին, այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց էդուարդ Շարմազանովը: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Սեյրան Օհանյանի մասնակցությունը քարոզարշավին չի նշանակում, որ քարոզչությունը կազդի նաև բանակի վրա, Շարմազանովն ասաց.  «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի իրավունք սահմանված կարգով մասնակցել գործընթացին, օրենքի խախտում պարոն նախարարի հայտարարության մեջ չեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի