26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարդուհի Վարդերեսյանին Կոմիտասի անվան պանթեոնում կհուղարկավորեն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստն սկսվել է մեծանուն դերասանուհու հիշատակին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Իր ցավակցական խոսքում վարչապետ Աբրահամյանն ասել է. «ԽՍՀՄ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճանաչված ու սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը հանդիսացել է մեր բեմի դասականության խորհրդանիշը, հայ բեմի թագուհին և անզուգական Ջոնին: Նա այն եզակի դերասաններից էր, ով ունեցել է 57 երկար ու ձիգ տարիների բեմական բուռն գործունեություն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կերտել է բազմաթիվ դերեր՝ մշտապես արժանանալով հանդիսատեսի սիրուն և համակրանքին: Մենք Հանրապետության Նախագահի հետ քննարկել ենք և որոշում ենք կայացրել, որ մեծ դերասանուհու աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում»:

Նիստում որոշվել է, որ Վարդուհի Վարդերեսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 27-ին՝ 12:00-14:00-ն, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ