28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զոհված տղաները իմ որդիներն են. Վարդան Պետրոսյանը սթափության կոչ արեց /վիդեո/

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ տեղի ունեցավ տուժող կողմի ներկայացուցիչների հայցի քննությունն ընդդեմ դերասան Վարդան Պետրոսյանի: Դատական նիստին ներկա էր նաև Վարդան Պետրոսյանը, ով տեղեկացրեց, պատրաստ եմ հոգալ Տաթևիկի բուժման ծախսերը:

Տուժող կողմի ներկայացուցիչները պահանջում են, որպեսզի Վարդան Պետրոսյանը հատուցի պատճառած վնասները, դրանք են ՝ փաստաբանների վճարած գումարներն ամբողջությամբ և մյուս անձանց պատճառած վնասները: Բուժման մասով գումարը չի գերազանցում մեկ միլիոն դրամը, իսկ փաստաբանի ծախսը՝ երկու միլիոնը:

«Դիրքորոշումս միշտ ասել եմ ու էլի ասում եմ, պատրաստ եմ հոգալ Տաթևիկի բուժման ծախսերը, այդ ամենն ասում եմ ազնիվ սրտով` մտածելով, որ Տաթևիկը իմ աղջիկն է, իսկ այն երկու զոհված տղաները իմ որդիները: Լուրջ խնդիրը թողած մենք հիմա ինչով ենք զբաղվում, ընկել ենք դատարանների դռները:

Օրինակ բերեմ` հացը սեղանին դրված` ընկել ենք գետնից հացի փշուրներ ենք հավաքում, հանուն ինչի: Ես ինքս ինձ անհարմար եմ զգում այս դատական պրոցեսների շարունակությունից, էլի դատ, էլի դատ: Հասկանում եմ, որ իրենք էլ հաճույքով չեն գալիս, առանց դատի հնարավոր է այս հարցը լուծել, հավատացեք ես հաշտության կողմնակից եմ»:

Հիշեցնենք,  Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարը տեղի էր ունեցել 2013թ․ հոկտեմբերի 20-ին, Երևան-Եղվարդ ավտոճանապարհին։ Վթարի հետևանքով մահացել են 2 մարդ, ուղևորներից մեկն էլ ստացել էր ծանր մարմնական վնասվածք։ Դերասանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, նա այժմ պատիժը կրում է բաց ռեժիմով, այսինքն՝ առավոտյան գնում է աշխատանքի եւ վերադառնում ՔԿՀ երեկոյան: Դատական նիստի ընթացքում, որոշում կայացվեց, որ գործը քննելու են երկու մասով. Տաթևիկի մասով գործը կքննեն դռնփակ, փաստաբանի մասով` դռնբաց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ