19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քարաթափում` Սյունիքում

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.38-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (ընկել է մեկ քար՝ մոտ 1 խմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Հրշեջ-փրկարարները […]

Ինտրիգային վերադասավորումներ /վիդեո/

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Արա Աբրահամյանի քաղաքական դաշտում հայտնվելը, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վերադարձը քաղաքական ակտիվ դաշտ պայմանավորված են ոչ այնքան Սահմանդրական  բարեփոխումների գործընթացով, որքան այդ գործընթացից հետո արևի տակ իրենց տեղը գտնելու ցանկությամբ: «Ես կարծում եմ ավելի շատ ինտրիգ պարունակում է ոչ թե իշխանության և ընդդիմության պայքարը,  այլ իշխանության մեջ ուժերի վերադասավորումը»,-ասաց […]

24 ժամ ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված  հոկտեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի` Երևանյան փողոցն ու «Արզնի» առողջարանը մասնակի, Մաշտոցի, Խաչատրյան, Առողջարանայինի, Ա. Բարսեղյան, Թումանյան, Չարենցի, Երկաթուղայինների, Ազատամարտիկների, Աղպրակի փողոցների ջրամատակարարումը:

Հայրը սպանել է երկու երեխաներին մոր աչքի առաջ․ սարսափելի միջադեպ /ֆոտո, վիդեո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Պոդոլսկ քաղաքում։ 30-ամյա Դմիտրին կնոջ աչքերի առաջ սպանել է իր երկու փոքրիկ երեխաներին՝ Իլյային եւ Քսենիային, ապա փորձել է ինքնասպան լինել։ Տղամարդը դանակով հարձակվել է փոքրիկների վրա ու սպանել նրանց։ Այդ մասին ոստիկաններին հայտնել է նրա զարմիկը, ով էլ հենց խանգարել է տղամարդուն ինքնասպան լինել։ Երեխաներին, փրկել, սակայն, դժբախտաբար […]

Մերկելն ու Էրդողանը հանդիպել են

Աշխատանքային այցով Թուրքիա է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա  Յըլզըդ պալատում հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում են թուրքական կայքերը: Հանդիպումից հետո Էրդողանը մամուլի ասուլիս է տվել, որտեղ տեղեկացրել է, որ Գերմանիայի առաջնորդի հետ հանդիպմանն առաջնային քննարկվել է փախստականների հարցը: Մերկելը նշել է, որ ներկայում շուրջ 2 միլիոն փախստական ունեցող Թուրքիային […]

Երևանում հեծանվային մարաթոնով մեկնարկեց սպորտային փառատոնը /ֆոտո/

«Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագիրը մեկնարկեց օգոստոսի 9-ին, այն իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «Կոկա-Կոլա» ընկերության Գլոբալ Շեյփերզ Երևան-ի և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է մոտիվացնել մարդկանց վարել ակտիվ կենսակերպ և հավասարակշռված սննդակարգ, ինչի արդյունքում մենք կունենանք ավելի առողջ հասարակություն: Երկու ամսվա ընթացքում 2,650 մասնակից Հայաստանի 28 քաղաքներից մասնակցեց ծրագրին: Ծրագրի […]

Զբոսանավը խորտակվել է․ կան զոհեր

Օդեսայի շրջանում «Իվոլգա» զբոսանավն է խորտակվել, ինչի արդյունքում 14 մարդ է զոհվել։ Ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը 22 մարդ փրկվել է, 14-ը՝ զոհվել, գրում է interfax.ru-ն։ Նշենք, որ խորտակման պահին զբոսանավում 36 մարդ էր գտնվում: Ուկրաինական իշխանությանները հայտարարում է, որ նախնական վարկածի համաձայն նավաբեկության պատճառն է հանդիսացել զբոսանավի գերբեռնվածությունը:

Մինչև դեկտեմեբրի 6-ը չենք ձգելու

«Ազատամարտիկների դաշինքի» միավորման  անդամները համոզված են՝ իշխանություններին չի հաջողվելու դեկտեմբերի 6-ին Սահմանադրության բարեփոխումների նախագծի հանրաքվեն  անցկացնել. «Համոզված եմ չի ստացվելու, մեր ժողովուրդը այնքան խելոք է, որ մենք մինչև դեկտեմեբրի 6-ը հանրաքվեի օրը չենք ձգելու, մինչ այդ ամեն ինչ կասեցվելու է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Սմբատ Հակոբյանը։ Ազատամարտիկը տեղեկացրեց,  որ «Ազատամարտիկների դաշինքը» սահմանադրական բարեփոխումների […]

Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 19-22-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան‵ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-21-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում՝ 9-11 աստիճանով: Երևանում՝ Հոկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Թուրքիայի արտգործնախարարը խստորեն քննադատել է Ռուսաստանին ու ԵՄ-ին

Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ռուսաստանին և Եվրամիությանը (ԵՄ) քննադատող հայտարարություններ է արել: Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքի վկայությամբ՝ Սինիրլիօղլուն մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայի տարածքում ծավալած ռազմական գործողությունների համար՝ պնդելով, թե դրանք «որևէ կապ չունեն «Իսլամական պետության»  (ԻՊ- İŞİD)  դեմ պայքարի հետ: Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը  «սխալ է գործում»  և ընդգծել, որ ինքը դեռ Նյու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի