05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որտե՞ղ էին անվտանգության մարմինները

Որտե՞ղ էին Վրաստանի անվտանգության մարմինները, երբ անցյալ տարի Աջարիայում ստեղծվել էր իսլամական կայք (islam.georgia.com), որի միջոցով վրացերենով տարածվում էր Իսլամական պետութուն ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությունը: Ու՞ր էին Վրաստանի անվտանգության մարմինները, երբ Ծալկայի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Մուրման Պաիչաձեն իրենց քթի տակից գնաց միացավ իսլամիստ ահաբեկիչներին, և նոյեմբերի 10-ին, արդեն որպես Աբու Ասիյա Ալ-Ջուեջ, վերոնշյալ կայքի միջոցով կոչ արեց Վրաստանի մուսուլմաններին միանալու Իսլամական պետությանը:

Ինչո՞վ էին մտածում նույն անվտանգության մարմինները, երբ այդ կայքի ստեղծումից մեկ շաբաթ անց աջար իրավապաշտպան Թամազ Չագալիձեն միացավ ահաբեկիչներին և Ահմեդ Ալ-Գյուրջի անվան տակ սպառնաց սպանել Աջարիայի բոլոր անհավատներին և կոչ արեց Վրաստանի մուսուլմաններին միանալու ջիհադականներին: Եվ փաստորեն միանում են: Մեկ ու կես տարի էր պետք, որ կայքն արգելափակեին , գործ հարուցեին և հասկանային, որ ահաբեկիչները միայն Պանկիսի կիրճում չեն: Ընդ որում, այդ կայքը միակը չէ, որ վրացերեն լեզվով տարածում է ռադիկալ իսլամիզմ:

Լավ, ինչ են անելու Վրաստանի անվտանգության մարմիններն ու մնացած բոլոր մարմինները, երբ ահաբեկիչների մի մասը ինչ-որ կերպ վերադառնա Վրաստան ու շարունակի գաղափարախոսական աշխատանքները: Միթե՞ էլի շարունակելու են բան ու գործ թողած հայկական շրջանակներում սեպարատիստներ փնտրել: Է՞լ ինչ է պետք հասկանալու համար, թե ովքեր են իրական սեպարատիստներն ու նրանց հովանավորները:

Արտյուշ Գրիգորյան 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ