04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրակոցներ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վահագ Գ.-ն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ըստ հիվանդի հայտարարության` «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք: Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց՝ […]

Աբովյանի ծննդատանը հրաշք է տեղի ունեցել /ֆոտո/

Աբովյանի ծննդատանն իրական հրաշք է տեղի ունեցել. լույս աշխարհ է եկել 42-ամյա Համեստ Սադոյանի 9-րդ երեխան` աղջիկ: Henaran.am-ի հետ զրույցում ծննդատնից հայտնեցին, որ տիկնոջ ծննդաբերությունը բական բարդ է եղել, սակայն բուժանձնակազմի լավ պատրաստվածության շնորհիվ ամեն բան բարեհաջող է անցել: Փոքրիկը իրեն լավ է զգում: Մոտ օրերս նորածնին և մորը դուրս կգրեն:

Որտեղ էլ որ չարագործ լինի, մենք նրա կողքին ենք լինելու․ Դավութօղլուի հերթական «բոցը»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն «Իրավունք և աշխատանք» համադաշնության նիստի ժամանակ նոր ուշագրավ արտահայտություն է արել, գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ ընդդիմադիր «Zaman» թերթի՝ Դավութօղլուն ելույթի ժամանակ ասել է․ «Որտեղ էլ որ չարագործ լինի, մենք նրա կողքին ենք լինելու»։ Դավութօղլուն ելույթի ընթացքում ասել է, որ Թուրքիան, ինչպիսի խնդիրների, դժվարությունների առաջ էլ որ կանգնի, թեկուզ դրանք լինեն երկրաշարժ […]

Թուրքիայում երգիչին սպանել են հենց բեմի վրա՝ քրդերեն երգելու համար

Թուրքիայում Սելիմ Սերհադ անունով երիտասարդ երգիչը, ով հայտնի է քրդերեն երգերի կատարմամբ, դաժանորեն սպանվել է: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Ավջըլար թաղամասի ակումբներից մեկում, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Sondakika»  լրատվական կայքի` այս մասին հայտնել է երգչի ընկերը՝ Օնուր Աքայը: Նա պատմել է, որ Սերհադին սպանել են քրդերեն երգելու համար՝ հենց բեմի վրա: Անհայտ անձինք հարձակվել […]

Եղանակի կտրուկ փոփոխություն կդիտվի

ՀՀ տարածքում հոկտեմբերի 25-26-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է ՏԿԱՒՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ‵ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով, 27-ի, 28-ի գիշերը`  4-6 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 26-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու […]

ՃՏՊ՝ Վանաձորում. կան տուժածներ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում  է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 41 DD 001 պետհամարանիշով (վարորդ` 1984 թ. […]

Նա գալիս է անաղմուկ, երբ չես իմանում

Մարդ ամենից առաջ իր մաքրման համար պետք է ճգնի: Աստվածային Շնորհքն իր շնորհներն ուղարկում է ի վարձատրություն նրանց, ովքեր կրքերից մաքրվել են և նրանց այցելում է անաղմուկ, այն ժամանակ, երբ նրանք չեն իմանում: ԽՐԱՏ ՍԲ. ՆԵԿՏԱՐԻՈՍ ՊԵՆԴԱՊՈԼՍԵՑՈՒ

«…Առաջին շինութիւնն է Երեւանայ..»

Տեր Մեսրոպ քահանա Երիցյան Երևանի մզկիթներից ամենահայտնին համարվում է Գյոյ-Ջամին է, որը («կապույտ» կամ «երկնագույն» մզկիթը), որն իր օժանդակ շենքերով հանդերձ այժմ էլ կանգուն եւ գործող է, որտեղ ժամանակին տեղադրված էին Երևան քաղաքի պատմության և հանրապետության բնագիտական թանգարանները՝ պլանետարիայի հետ միասին: Գյոյ-Ջամին կառուցվել է Երևանի կիսանկախ սարդար Զանդյան տոհմից Հուսեյն-Ալի խանի կողմից: (1762-1783թթ.) Հիջրեթի կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի