23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Լավրովը չեղյալ է հայտարարել է իր այցը Թուրքիա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չեղարկել է իր այցը Թուրքիա: Թուրքական «haberler» լրատվական կայքի հաղորդմամբ` որպես այցի չեղարկման պատճառ առաջ է քաշվել թուրքական օդուժի կողմից թուրք-սիրիական սահմանի մոտ  ռուսական «SU 24» ռազմական ինքնաթիռի խոցման փաստը, գրում է Ermenihaber.am-ը:

Նախատեսվում էր, որ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ  նախագահելու էին Ստամբուլ տեղի ունենալիք ռուս-թուրքական համագործակցության խորհրդի ենթակառույցներից մեկի համատեղ ռազմավարական պլանավորման խմբի 5 րդ ժողովը:

Երկու նախարարները նաև քննարկելու էին երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ, գլխավորապես սիրիական ճգնաժամը: Թուրքական աղբյուրը, մեջբերում է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  հայտարարությունը. «Սիրիայում ռուսական ինքնաթիռի  ոչնչացումը լուրջ միջադեպ է: Սակայն եզրակացություններ անելու համար դեռ վաղ է»:

Նշենք, որ  ռուսական ինքնաթիռը ընկել է Սիրիայի Թուրքմենդաղի շրջանում, որտեղ հիմնականում թուրքմեններ են բնակվում: Ինքնաթիռը  թռչելիս է եղել Սիրիայի Յամադի գյուղի վրայով: Օդաչուները հասցրել էին դուրս նետվել (կատապուլտ) ինքնաթիռից: Թուրքական աղբյուրների պնդմամբ ինքնթիռը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը:

Թուրքիայի զինված ուժերի տարածած հայատարարության մեջ նշվում է. «5 րոպեի ընթացքում 10 անգամ նախազգուշացվել է այդ ինքնաթիռը, բայց անարդյունք: Օդային սահմանը խախտած ռազմական ինքնաթիռին խոցել են թուրքակ F-16  երկու կործանիչներ»:

Մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաստատելով ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի կործանման փաստը, հայտարարել է, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ