05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հիմնադիր խորհրդարանն» արձագանքում է՝ ահաբեկչական խմբի հետ իր հնարավոր կապի շուրջ լուրերին

Լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե այսօր Երևանում բացահայտված տեռորիստական խումբը կարող է կապ ունենալ ընդդիմադիր ուժերից մեկի հետ` թափանցիկ ակնարկ անելով «Հիմնադիր խորհրդարանին», որը հիշեցնենք, վերջին շրջանում պարբերաբար հանդես է գալիս քաղաքացիական անհնազանդության կոչերով: Իսկ դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որի մաս է կազմում ՀԽ-ն, հանրահավաք է հրավիրել:

Մեկնաբանություն ստանալու նպատակով Henaran.am-ը զրուցեց ՀԽ-ի անդամ Գարեգին Չուքասզյանի հետ, ով մեզ հետ զրույցում հորդորեց աղբյուրների վերաբերյալ հետաքրքվել հենց այդ լրատվամիջոցներից և պարզել, թե որտեղից են ծնվել այդ լուրերը:

«Մենք որևիցե աղբյուր չունենք, որով նշվի, որ պաշտոնապես եղել է նման հայտարարություն: Եթե նման կապի մասին լինի որևէ պաշտոնական հայտարարություն, այն ժամանակ մենք համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք: Քանի չկա նման բան, մենք չենք կարող այդ լրատվամիջոցների աղբյուրների մասին խոսել»,- մեկնաբանեց Չուքասզյանը: Պատասխանելով մեր հարցին` այսինքն` Չուքասզյանը հերքում է իրենց կապը ահաբեկչական խմբի հետ՝ վերջինս պատասանեց.

«Չկա մի պետական հայտարարություն, որը ես կհերքեմ, այ կլինի պետական հայտարարություն, այդ ժամանակ ես կհերքեմ: Ասեկոսեները ես առհասարակ անտեսում եմ, քանի որ օրինակ` կարող են ասել, թե ռուսական ինքնաթիռը «Նոր Հայաստանն» է գցել: Ես դա պիտի քննարկե՞մ, ես նման վերսիաները չեմ քննարկում, անհեթեթություն է, որ ես քննարկեմ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ