Արթուրը սև էր ու արաբի նման. տանտիրուհու դուստրը մանրամասներ է պատմում ահաբեկչի մասին /վիդեո/
«Արթուր Վարդանյան՝ անուն ազգանունով տղամարդու հետ է եղել համաձայնությունը: Տունը վարձակալության ենք տվել մեկ ամսով՝ Վահրամ անունով բրոքերի միջոցով:Մեր իմանալով 3-4 հոգի պետք է այստեղ բնակվեին: Ամիսը լրանալուց հետո խնդրեցին 5 օրով հետաձգել պայմանավորվածությունը:
Հարևանները մեզ տեղեկացնում էին, որ իրենք շատ հյուրեր են ունեցել: Մենք իրենց հետ չենք շփվել: Արթուրը ներկայացել էր որպես Իսպանիայի հայ, սակայն ավելի շատ մուսուլմանի էր նման՝ արաբի, մի տեսակ սևոտ էր ու իսլամիստ ահաբեկիչներին նման էր»,- Henaran.am-ի թղթակցին պատմեց տանտիրուհու դուստրը:
Տանտիրուհու քրոջ փոխանցմամբ՝ եռահարկ, լավ կահավորված առանձնատունը քույրը վարձակալության է տվել ամուսնու մահից հետո, քանի որ պարտքեր է ունեցել:
Դուստրը փոխանցեց, որ առավոտյան իմանալով կատարվածի մասին՝ անակնկալի են եկել ու մինչև հիմա չեն կարողանում հասկանալ, որ այդ ամբողջ իրարանցումը եղել է իրենց տանը:
«Ամբողջ տունը ավերակ է, մոտ 10 հազար դոլարի վնաս են տվել, քույրս անմարդ կին է ու չգիտենք` ով է էս ամենի համար վճարելու»,-կիսվեց տանտիրուհու քույրը: Նշենք նաև, որ դեպքի վայր հանդիսացող տանը արձանագրեցինք «Ոչ Սահմանադրությանը» գրառմամբ թերթիկներ:
Նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի՝ սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց:
Կան տեղեկություններ, թե ահաբեկչական գործողություններ նախապատրաստող հանցախումբը առնչություն ունի գործող քաղաքական ուժերից մեկի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ֆոտոշարքը՝ քիչ անց: