21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպառնացել են` կալանավորել

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանին այսօր՝ հունվարի 12-ին հարցաքննության ժամանակ քննիչը սպառնացել է կալանավորել, եթե նրա ղեկավարած շարժումը շարունակի սկսած ծրագրի իրագործումը: Տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց  ճակատի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Նշենք, որ ժիրայր Սեֆիլյանը հարցաքննվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի […]

Մահմեդականը երազի միջոցով ապաշխարել է. Crossnews.am

Խաջա Մուհամեդ Ահմեդը ծնվել ու մեծացել է մահմեդական միջավայրում և ուխտագնացություն է կատարել Մեքքա, գրում է crossnews.am-ը: «Իմ ողջ կյանքի ընթացքում ես ծայրահեղական մահմեդական եմ եղել: Մեր ընտանիքում միշտ համարվել է, որ մեր կոչումն իսլամի տարածման ու ամենուր մզկիթների կառուցման մեջ է»: Մզկիթում լինելով հեղինակավոր դեմքերից մեկը՝ Մուհամեդը զինվորագրում էր մահմեդականներին այն խմբերի մեջ, որոնք […]

Ինչո՞ւ է հետաձգվում եզդիաբնակ Շանգալի մարզի ամբողջական ազատագրումը

2014 թվականի հունիսի 10 – ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը հաջողվեց գրավել Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքը(մեծությամբ երկրորդ քաղաքը Բաղդադից հետո) և դուրս մղել կառավարական ուժերը, ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի վրա: Ըստ մի շարք աղբյուրների` Հունիսի 11-ի դրությամբ իսլամիստները վերահսկում էին արդեն Մոսուլի օդանավակայանը, հեռուստաաշտարակն ու վարչական բոլոր […]

Կրկնակի քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2015թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է 2015թ. դեկտեմբերի 6-ին «azatutyun.am» կայքէջում զետեղված «Ազատության տեսախցիկը կրկնաքվեարկության փորձ է արձանագրել» վերտառությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերը: Պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ Արթուր Գյուրջյանը, ընդգրկված լինելով թիվ 37/02 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը […]

H1N1-ից երեխա է մահացել

Այսօր առաջին օրն է, որ  սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում  է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում: Մինչև այժմ ամեն օր նկատվում էր հիավանդացության աճ: Հունվարի 11-ին առողջապահության  նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչև ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում […]

Փլուզվել է տան տանիք

Հունվարի 12-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ ս.թ հունվարի 10-ին ձյան ծանրությունից փլուզվել է 2-րդ փողոցի թիվ 11 տան 120 քմ տանիքից մոտ 40 քմ:

Արգելափակվել է ավտոմեքենա

Հունվարի 12-ին, ժամը 14.59-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «Toyota Prado» մակնիշի 21 UO 555 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) […]

Գերմանիան կոչով դիմել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներն ու վիրավորվածները հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ են: Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունից հետո Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, գրում է Ermenihaber.am-ը: «Այսօր առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր են եղել: Պայթյունը մեծ վնաս  է հասցրել: Ստամբուլում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք հեռու մնալ հրապարակներից, […]

Տոնական համերգ՝ Հանրապետության հրապարակում

Սիրելի՛  համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանը հունվարի 13-ին` ժամը 20-ին, բոլորին սիրով հրավիրում է Հանրապետության հապարակ՝ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ «Իմ հին ու նոր Նոր տարի»  խորագրով տոնական համերգային ծրագրով նշելու հին Նոր տարին: Միասին, սիրով ու բարձր տրամադրությամբ ամփոփենք ամանորյա տոները: Երևանի քաղաքապետարան    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի