14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ չափանիշով է առաջնորդվում նորանշանակ նախարարը/վիդեո/

Այսօր` կառավարության նիստից հետո, ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ որոշվեց նրան չորրորդ անգամ վստահել ԿԳ նախարարի պաշտոնը: Լևոն Մկրտչյանն ասաց, որ ՀՅԴ Գերագույն մարմինն է հարմար գտել իր թեկնածությունը: Նորանշանակ նախարարը խնդրեց լրագրողներին երկու շաբաթ տալ իրեն, որպեսզի ծանոթանա նախարարության խնդիրներին, որից հետո հանդես կգա ծավալուն խոսքով:

Նա նաեւ տեղեկացրեց, այս ողջ ընթացքում ինքը դուրս չի եղել կրթական համակարգից, քանի որ դասախոսել է ԵՊՀ-ում:

Ոլորտի խնդիրների մասին հարցին պատասխանելով` Լևոն Մկրտչյանը նշեց, որ այդ խնդիրները մեզ ուղեկցում են 15-20 տարի: «Միայն մեկ չափանիշ կա՝ պրոֆեսիոնալիզմ, և հենց այդ չափանիշով էլ կառաջնորդվեմ»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում դպրոցի տնօրեններ դաշնակցականներ նշանակվեն, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Ինձ համար կրթության համակարգի ցանկացած պաշտոնյայի համար առաջին չափորոշիչը պրոֆեսիոնալիզմն է: Ուզում եմ հստակ հայտարարել` իմ գործունեության ընթացքում այլ չափանիշ չի լինի: Եթե մարդն իր պաշտոնին բավարարի՝ իր փորձառությամբ, գիտելիքներով, եթե երիտասարդ է, ու ժամանակ է պետք, խնդիր չկա, և եթե մարդը ճիշտ կադր է ու ճիշտ տեղում է, ամբողջությամբ երկրորդական է նրա կուսակցական պատկանելությունը: Կրթական համակարգը պետք է հնարավորինս ապակուսակցականացնել, որ տնօրեններն ու ուսուցիչները զբաղվեն կրթության որակի հարցով, դա առաջնային է»,-ընդգծեց  Լևոն Մկրտչյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ