Զորավարը միշտ վիճել է ՀՅԴ-ի հետ. Ամատունի Վիրաբյան
Ազգային Արխիվի տնօրենն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնել, որ Զորավար Անդրանիկի փաստաթղթերը պահվում են Հայաստանի ազգային արխիվում. «Վերջերս ևս գտնվել են նոր փաստաթղթեր ու որոշ անձնական իրեր, որոնք հանձնվել են պատմության թանգարանին»,- հավելելով, որ հույս կա նաև ծանոթանալու ռուսաստանյան փակ արխիվներում պահպանվող նյութերին:
Բանախոսն նաեւ նկատել է, որ ցավոք, զորավարի 150-ամյակը նախորդ տարի պետական մակարդակով պատշաճ չնշվեց. անգամ չստեղծվեց կառավարական հանձնաժողով:
Անրադառնալով Զորավարի կյանքի, անցած ուղու եւ բարդ ճակատագրի մասին Վիրաբյանն նշել է. «Զորավարի անունը դարձել է լեգենդ: Թուրքերը հավատում էին, որ նրան գնդակը չի դիպչում, և իրոք քառասուն տարի կռված մարդը երբեք վիրավոր չի եղել, նա միայն հոդացավեր ուներ: Թուրքական զինվորները Անդրանիկի անունը լսելիս արդեն հոգեբանորեն պատրաստ էին նահանջելու, փախչելու»,-նկատելով , որ Անդրանիկը նեղացկոտ էր և ՀՅԴ-ի հետ միշտ եղել է վեճերի մեջ: