02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրիան Դամասկոսում և Հոմսում տեղի ունեցած պայթյունների համար մեղադրել է Թուրքիային

Սիրիայի իշխանությունները կիրակի օրը մայրաքաղաք Դամասկոսում և Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների համար մեղադրել են Թուրքիային և Սաուդյան Արաբիային, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Սիրիայի արտգործնախարարությունն այս թեմայով մեկական նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, որոնցում մասնավորապես նշվում է. «Այդ գործողություններն իրականացրել են Սիրիայի տարածքում գտնվող Թուրքիայի […]

30 ամյա երիտասարդը կալանավորվեց սեքսուալ բնույթի բռնի գործողությունների համար

Փետրվարի 22-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 2 շենքի մոտ հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Գ.-ին, ով 2009 թ. հունիսի 21-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի /սեքսուալ բնույթի բռնի գործողությունները/ 3-րդ […]

Լուսահոգի զոքանչս այս տոնին ինձ նվեր էր առնում… /վիդեո/

«Թող մի օր էլ տղամարդկանց տոն լինի: Այս տոնը սովետական ժամանակներից ամրապնդվել է ու վատ տոն չի, անգամ լուսահոգի զոքանչս այս տոնին ինձ նվեր էր առնում»,-այսօր՝ փետրվարի 23-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ  ասաց Ղարաբաղյան վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյան: Միքայելյանի տեսակետը չի կիսում ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը: «Այս տոնը կարող է նշվել, որպես […]

Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Սիրիայի շուրջ ձեռք բերված համաձայնությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը: Այդ մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջում:

Տղամարդկանց շնորհավորելու լավ առիթ․ Ռուսաստանում այսօր նշում են «Հայրենիքի պաշտպանի օրը» /վիդեո/

Ռուսաստանում փետրվարի 23-ը նշվում է որպես «Հայրենիքի պաշտպանի օր», որը վերջին տարիներին ավելի քիչ, բայց միեւնույնն է սովորության համաձայն նշում են նաեւ Հայաստանում: ԽՍՀՄ տարիներին այս օրը նշում էին իբրեւ «Կարմիր բանակի օր»։

Դրամն արժեզրկվում է

Փետրվարի 23-ին ԱՄՆ 1 դոլարի միջին փոխարժեքը կազմել է 389.34 դրամ` փետրվարի 22-ի համեմատ ավելանալով 0.08 կետով: Մեկ եվրոյի փոխարժեքը կազմել է 518.64 դրամ` ավելանալով 3.61 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.09 կետով` կազմելով 13.16 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 23-ին տարադրամի առք և […]

Ողորմելի վիճակ` գողացել են ամեն ինչ

«ՀԷՑ-ը պարտքեր է ունեցել, մոտավորապես՝ 220 միլիոն դոլար: Գնել ենք ակտիվները, որպեսզի ծածկենք այդ պարտքերը: Սա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը լավ կազմակերպություն է և երկարաժամկետ ակտիվներ ունի, իսկ մեր ղեկավարությամբ այն ավելի լավը կդառնա»,- «Rbc»-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն արել է «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Հարցազրույցի ընթացքում Սամվել Կարապետյանը նշել է, որ «Տաշիր […]

Սիրիայում ռազմական գործողությունները կդադարեցվեն․ Պուտինն ու Օբաման պայմանավորվել են /վիդեո/

Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համաձայնության են եկել՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։ Հրադադարն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին։ Պուտինը նշել է, որ համաձայնության իրենք եկել են հեռախոսազանգի միջոցով, որի հեղինակը հենց ինքն է եղել։ Նախագահները համաձայնության են եկել նաեւ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների […]

Ապաստարան ու բլինդաժ են կառուցում.սահմանային գյուղերում «թեժ» իրարանցում է

Տավուշի մարզի սահմանային գյուղերում «միշտ պատրաստ» վիճակում են` դիմակայելու պատերազմի վտանգը: Սահմանապահ գյուղացիները Henaran.am- ի հետ զրույցում նշեցին, որ երբեք չեն լքի իրենց տները: «Մենք մեր ավանդական բոքոն հացով ու մեր օջախներից դուրս եկող կրակով, կարտոֆիլի ծիբուլով ու մեր պապերից ժառանգած հպարտությամբ կպահենք մեր շեները»,- չորաթանցի Մանուչարը ոգեւորված է նոր նախաձեռնությամբ: Օրեր շարունակ գյուղի պատանիներն ու […]

ՀԷՑ-ից զգուշացնում են

ՀԷՑ փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 23–ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելունպատակով, հետագայում վթարներից խուսափելու համարկհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:00-17:00 Վերին Շենգավիթ 2փողոցը և 2, 4, 20 շենքերը, 11:00-13:00 Ջրաշեն գյուղի 2 և 3 փողոցները, 11:00-13:30 Դեմիրճյան փ. 23, 25 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Արմավիրի մարզի` 11:00-17:00 Խորոնք, Արտիմետ գյուղերը և Էջմիածին քաղաքը , […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի