20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գազի գինը Հայաստանի համար կնվազի 15-20 տոկոսով. Սիմոնով

Այսօր «Անդրկովկասի Եվրասիական ուղին. Ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով կլոր սեղանի ժամանակ Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը հայտարարել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար, հնարավոր է, նվազի 15-20 տոկոսով:

Վերջինս անեւ նկատել է, որ ակնհայտ է, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը այնքան էլ կոմֆորտային չէ այն սակագների ֆոնին, որ գործում են եվրոպական երկրներ մատակարարվող գազի պարագայում, այնպես որ՝ հնարավոր է, որ գազի գինը նվազի 15-20 տոկոսով:  Սիմոնովը նաեւ հավելել է, որ դա իր անձնական կարծիքն է, բայց դրա հավանականությունը տեսանելի է:

«Իմ կարծիքով՝ Հայաստանին մատակարարվող գազի գինն իրականում այնքան էլ բարձր չէ, բայց ընդունում եմ, որ միջազգային գների նվազմանը զուգահեռ, դելտային այդ տարբերությունը պետք է լուծվի»,- եզրափակել է Սիմոնովը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ