Կպայքարի
Այսօր` կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ նշեց, որ երեկ կնքված` ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համաձայնագրի շրջանակներում նախանշվել են սահմանադրական փոփոխություններից բխող քաղաքականության ուղղությունները և անելիքները, ինչպես նաև շուկայական տնտեսական քաղաքականության անելիքները, որոնք ենթադրելու են նոր ծրագրեր ու բարեփոխումներ, հետևաբար` առաջին անելիքը, ըստ Մինասյանի, նման ռազմավարական փատաթղթի ստեղծումն է լինելու, նախարարության գործառույթների հստակեցումը, տնտեսվարող սուբյեկտների մոտ այցելությունները, հիմնախնդիրները բացահայտելն ու լուծումներ առաջարկելը, ինչպես նաև ներդրումային նոր մոտեցումների կիրառումը:
Ինչ վերաբերում է մենաշնորհների դեմ պայքարին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ դա ամրագրված է սահմանադրական փոփոխություններով, դա հակամենաշնորհային քաղաքականություն կիրառելու պահանջն է, այդ մոտեցումը ամրագրված է նաև ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրում, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ պետք է վերանայեն քաղաքականությունը:
Հարցին, թե արդյո՞ք նախկինի պես պայքարելու է կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, նա պատասխանեց, որ իր դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել: