20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Վերցրել է` գրպանից

Փետրվարի 1-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1996 թ. ծնված Լիանա Ե.-ն եւ հայտնել, որ գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, անձնագիրը եւ սոցիալական քարտը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ աղջկա դրամապանակը պայուսակից գողացել են թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում:

Փետրվարի 23-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ալբերտ Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ