30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Կատարի արտաքին գործերի նախարարին

Փետրվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր՝ նշելով, որ առկա է մեծ ներուժ՝ երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար: Զրուցակիցները պայմանավորվեցին ակտիվացնել բարձր մակարդակով երկխոսությունը: Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ անցյալ տարի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը` […]

Ուր է գլորվում աշխարհը․ ժամանակակից հասարակության 10 շոկային պատկերում /ֆոտոշարք/

  Ժամանակի հետ նոր դռներ են բացվում։ Սակայն, դժբախտաբար, այդ դռներից վատ երեւույթներ էլ են ներխուժում։ Մենք ավելի խելացի ենք դարձել, շփման ավելի մեծ հնարավորություններ ունենք, բայց միմյանց համար այլեւս ժամանակ չունենք։ Իրականության պատկերը մի կողմից ուրախացնում է, մյուս կողմից՝ սարսափեցնում։ Ռումինացի նկարիչներ Բոգդան Պետրին եւ Խորի Կրիշանը ներկայացրել են ժամանակակից հասարակության պատկերումը։ Այսպիսի ուժեղ […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վիկտորիա Նուլանդին

Փետրվարի 13-ին Մյունխենում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորեցին վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Էդվարդ Նալբանդյանը և Վիկտորիա Նուլանդը մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ։ Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն […]

Մենք դիակների վրայով չենք քայլի /վիդեո/

Հայաստանը արդյո՞ք կտրվի ճնշումների ու Ադրբեջանին կզիջի սահմանային գոտուց տարածքներ: Հարցի շուրջ զրուցեցինք հետախույզ վետերան Արթուր Բունիաթյանի հետ, եթե հաշվի առնենք Անկարայից ԱԳ նախարարի մակարդակով հնչող ցինիկ կոչերը, որ ուղղվում են Երևանին: «Մենք մեր դիակների վրայով չենք քայլի, մենք մեր արյան վրայով չենք քայլի ու երբեք իշխանությանը թույլ չենք տանք մի թիզ անգամ հող զիջել […]

Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ

Փետրվարի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին: Շնորհավորելով գործընկերոջը Մոլդովայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց հարաբերությունների զարգացմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրեյ Գալբուրը նշեց, որ Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ։ Զրուցակիցները քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, […]

Բաքուն անում է ամեն ինչ՝ խաթարելու համար կարգավորման գործընթացը

Փետրվարի 13-ին աշխատանքային այցով Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Անդրադառնալով բանակցային գործընթացին` Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Արհամարհելով միջազգային հանրության հասցեական կոչերը՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել […]

Գալուստ Սահակյանն այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի տանկային զորամաս

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 12-ին այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի տանկային զորամասերից մեկը: ՀՀ ԱԺ նախագահի այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ զինված ուժերի մարտական պատրաստվածությանը, մարտական հենակետում հերթապահության կազմակերպմանը, բանակային ընթացիկ աշխատանքներին, զինծառայողների սննդակարգին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում […]

Ինչով է օգտակար լոլիկը

Լոլիկը ոչ միայն բանջարեղենի մի տեսակ է, այլեւ հրաշալիորեն համադրվում է բազմաթիվ ուտեստների հետ։ Պարզվում է, որ այն իսկապես շատ օգտակար է առողջության համար։ Առաջին հերթին պետք է նշել, որ լոլիկը օրգանիզմի համար մեծ կարևորություն ունեցող, մի շարք օգտակար և անհրաժեշտ վիտամինների և հանքային աղերի աղբյուր է։ Լոլիկը, մասնավորապես, պարունակում է` • A, C, K, […]

Արդար աղքատի ու ցեղասպանվածի քարոզի տակ մնացած

Երեկ մի 17 տարեկան հեյվարա տղա երեխա ասում ա հարուստը չի կարա լավ մարդ ըլնի… Ու փորձը ցույց ա տալիս, որ մեր հանրույթում դա գերիշխող կարծիք ա… Արդար աղքատի ու ցեղասպանվածի քարոզի տակ մնացած սերունդը վտանգավոր բան ա, սիրելի մասիսահայեր… Մի լցրեք էս խեղճ երեխեքի գլուխը պաթետիկ ապուշություններով… Վարուժան Բաբաջանյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի