20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Փոխնակ մայրը ինկուբատո՞ր. ինչ է ասում եկեղեցին/վիդեո/

«Հայ եկեղեցին այսօր դիրքավորված որոշում չունի, բայց այն ընթացքի մեջ է : Այդ խնդիրը առանձին չի կարելի դիտարկել: Հայ եկեղեցին նման խնդիրներում ազատության սկզբունքով է դատել և երկրորդը ընտանիքի ամբողջության համատեքստում»,-փոխնակ մայրության երևույթին անդրադառնալով ասում է Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի ղեկավար, Տավուշի  թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Փոխնակ մայրը ոչ այլ ինչ է, քան ինկուբատոր:Բայց իրականում ինքը ավելին է, այսինքն կապվածությունը կա: Այս գործընթացից հետո բնականաբար ինչ որ մեկը բացասական զգացողություններ է ունենալու»,-նկատում է Ռուբեն վարդապետ  Զարգարյանը:

Բագրատ Սրբազանը նկատում է, որ փոխնակ մայրը ամեն դեպքում դառնում է երրորդ կողմ, որը ներգրավում է սիրո և միության կյանքում.«Եթե անգամ որևէ կապ չունեն ծնողները փոխնակ մոր հետ, ապա այդ կնոջ արժանապատվության խնդիրն է դրվում: Եկեղեցին մարդուն գնահատում է իր պատվի և արժանապատվության տեսանկյունից նաև»,-ընդգծեց Բագրատ Սրբազանը:

Մանրամասները՝ Շողակաթ ՀԸ-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ