03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում ` Մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է անձրև:

Բացահայտումներ. գազի տեսուչներն ազատվում են աշխատանքից. Ժողովուրդ

«Վերջին շրջանում լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրիում արտոնյալների մի խավ կա, որի անդամներն իրենց տները գազով են ջեռուցում, սակայն չնչին գումար են վճարում: Այս բացահայտումներից հետո  «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի տարածքային կառույցում սկսել են տեսուչներին համատարած հեռացնել աշխատանքից: «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի ԳԳՄ-ի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը, սակայն,  հրաժարվեց հեռացումների վերաբերյալ մեր բանավոր հարցին պատասխանել»: Մանրամասները` թերթի այս […]

Հացադուլ և ջրադուլ. կոնդեցիները սպառնում են

Արդեն 5 տարի է Կոնդի շուրջ 200 ընտանիքներ հեռացել են իրենց տներից, վարձով բնակարաններում են ապրում` հույսով, որ շուտով բնակարան կստանան նորակառույց շենքում:  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  Նարինե Հարությունյանը նկատեց, որ խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Բնակիչներն ընդգծում են  են, որ մինչև այսօր անորոշ վիճակում են: «Ութ տարի է […]

Առանց անիվների ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել

Տյումենի օդանավակայանում առանց շոսսիների անիվների ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։ Ինքնաթիռում գտնվող 146 հոգուց եւ ոչ ոք չի տուժել։ Այժմ դեպքի վայրում մասնագետները ստուգումներ են իրականացնում։ Հիշեցնենք, որ Boeing-737 ինքնաթիռը, որը Տյումենից Նոր Ուրենգոյ էր թռչում, հետ էր վերադարձել Տյումեն եւ պատրաստվում էր արտակարգ վայրէջքի։

Առաջարկել է «խաթարված եղանակով սեքս անել», բայց մերժվելով ծեծել է. Ժամանակ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տուժողի հետ հաշտության հիմքով կարճվել է Սամվել Հ.-ի վերաբերյալ քրեական գործի վարույթը: 32-ամյա Սամվելը, որ նախկինում Ռուսաստանում մեկ անգամ դատապարտվել էր, մեղադրվում էր ծանոթուհուն ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ Սամվելը 2015 թվականի նոյեմբերի 3-ին իր ընկեր Համլետի հետ գործով տուժող Ասյային (անունը փոխված է) այցելության է […]

Արտակարգ վայրէջք․ առանց շասսիի անիվների ինքնաթիռը պատրաստվում է վայրէջքի

Այս պահին Boeing-737 ինքնաթիռը, որը Տյումենից Նոր Ուրենգոյ էր թռչում, պատըրաստվում է արտակարգ վայրէջքի։ Ինքնաթիռի շասսիի գլխավոր անիվները բացակայում են, ամենայն հավանականությամբ, օդ բարձրանալիս դրանք պոկվել են։ Ինքնաթիռը ճանապարհի կեսից Տյումեն է վերադարձել, եւ այժմ պետք է վայրէջք կատարի։ Ինքնաթիռում 146 հոգի կա, որոնցից 2-ը՝ երեխաներ։ Դեպքի վայրում փրկարար ծառայություններն են հերթապահում։  

106- ամյա՝ Մարտի 8-ը

Նորից սկսվեց «կանանց միամսյակ», որը սկիզբ դրվեց անկախության առաջին տարիներին, երբ տոնացույցում ավելացավ եւս մեկ տոն՝ ապրիլի 7-ը, որպես Մայրության եւ գեղեցկության օր: Մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում հայ կանայք ուշադրության կենտրոնում են հայտնվում՝ ջերմ խոսքեր, համբյուրներ, ծաղիկներ, նվերներ, փուչիկներ, ինչու չէ մեծարման երեկոներ եւ այլն, ինչն ավելի ցայտուն կերպով նկատվում է՝ միամսյակի […]

Ծաղիկները տիեզերք է ուղարկել․ սիրո անհավանական խոստովանություն /վիդեո/

Տոմսկի բնակիչ Ալեքսանդր Չեպուրնովը որոշել է կնոջն օրիգինալ սիրո խոստովանություն անել՝ հարսանիքի տարելիցի կապակցությամբ։ Նա տիեզերք է ուղարկել մի մեծ ծաղկեփունջ եւ իր ու սիրելիի լուսանկարը։  

Հղի վիճակում պատերազմ գնաց … շատ ծանր է, հասկացեք /վիդեո/

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը պատերազմ գնաց կամավոր: 14 օր հացադուլի նստած հղի կինը իր պարտքն էր համարում նվիրվել հայրենիքին: «1988 թվականին մենք տղաների հետ երդում տվեցինք ու մեր արյունը խառնեցինք իրար: Ես չեմ խախտել երբեք  իմ երդումը: Ես չեմ կարող ապրել առանց Հայաստանի: Ես 14 օր հղի վիճակում հացադուլի եմ նստել՝ առաջին հացադուլավորներից եմ»,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Զարմացրեք սիրելիներին․ Կոկտեյլ ելակով և բալով

Բաղադրությունը՝ • Բալի նեկտար – 600 մլ • Պահածոյացված բալ – 2 բաժակ • Սառեցված ելակ – 1 բաժակ • Սառցե կտորներ – 12 հատ.; • Մեղր – ¼ բաժակ Պատրաստման եղանակը՝ Բալը. մեղրը, սառույցը և բալի նեկտարը լցնել բլենդերի մեջ և հարել մինչև միասեռ զանգված ստացվի։ Ավելացնել ելակը և շարունակել հարել, այնքան, որ մնա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի