28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ աստղերից ովքե՞ր են դիետոլոգի մշտական այցելուները/ վիդեո/

Բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ բեմարվեստի ներկայացուցիչների կողմից առավելագույնս սլացիկ կազմվածք ունենալու ձգտմանը: Որքանով է ճիշտ շարունակ դիետաներին հետևելը և “աստղերից” ովքեր են դիետոլոգի մշտական այցելուները: “Հաճախ են դիմում աստղերը, երբ ես էլ սկսեցի հաճախ երևալ հեռուստատեսությամբ սկսեցի հասկանալ նրանց…”,-նշեց դիետոլոգը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:  

Վերցրել է` գրպանից

Փետրվարի 1-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1996 թ. ծնված Լիանա Ե.-ն եւ հայտնել, որ գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, անձնագիրը եւ սոցիալական քարտը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ աղջկա դրամապանակը պայուսակից գողացել են թիվ 67 երթուղու ավտոբուսի […]

Վ. Գասպարիի կինը դիմել է ՄԻԵԴ

Երեկ, 2016թ. փետրվարի 24-ին, Անահիտ Այվազին՝ կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կինը, դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոցառումներ կիրառելու, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից Գասպարիի անվտանգության և ապահովության համար բոլոր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը պահանջելու խնդրանքով: Վ. Գասպարին կալանավորվել է 2016թ. փետրվարի 19-ին, փետրվարի 22-ին տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 20, […]

Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլլիվանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Շոն Օ’Սուլլիվանին և Շեյն Ռոզենթալին՝ պաշտոններն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրանց գործուն աջակցությամբ ՀՀ-ԱԶԲ 10-ամյա արդյունավետ […]

Գազի գինը Հայաստանի համար կնվազի 15-20 տոկոսով. Սիմոնով

Այսօր «Անդրկովկասի Եվրասիական ուղին. Ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով կլոր սեղանի ժամանակ Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը հայտարարել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար, հնարավոր է, նվազի 15-20 տոկոսով: Վերջինս անեւ նկատել է, որ ակնհայտ է, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը այնքան էլ կոմֆորտային չէ այն սակագների ֆոնին, որ գործում են […]

Կպայքարի

Այսօր` կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ նշեց, որ երեկ կնքված` ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համաձայնագրի շրջանակներում նախանշվել են սահմանադրական փոփոխություններից բխող  քաղաքականության ուղղությունները և անելիքները, ինչպես նաև շուկայական տնտեսական քաղաքականության անելիքները, որոնք ենթադրելու են նոր ծրագրեր ու բարեփոխումներ, հետևաբար` առաջին անելիքը, ըստ Մինասյանի, նման ռազմավարական փատաթղթի ստեղծումն է լինելու, […]

80-ամյա Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնացել է

80-ամյա հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնացել է։ Սա դերասանի երրորդ ամուսնությունն է։ Ջիգարխանյանի ընտրյալը 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է։ Հարսանիքը տեղի է ունեցել Մոսկվայում, ներկա են եղել զույգի միայն ամենամտերիմ ընկերները։   Հարկ է նշել, որ զույգն արդեն 15 տարի է՝ հանդիպում է, իսկ նախորդ տարի Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես բաժանվեց երկրորդ կնոջից՝ Տատյանա Վլասովայից։

«Լավ կլինի՝ մարդն ամեն օր սև խավիար ու կարագ ուտի»

Այսօր Արամ Մանուկյանը հարց ուղղեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին՝ փորձելով հստակեցնել՝ արդյո՞ք ՀԷՑ-ի պարտքը կարող է ազդել էլեկտրաէներգիայի սակագնի վրա կամ ինչո՞ւ է Ուկրաինայում, Ղազախստանում, Վրաստանում և այլ երկրներում մի քանի անգամ ավելի էժան է էլեկտրաէներգիան, քան մեր երկրում։ Վարդան Այվազյանը պատասխանեց․ «Ամեն երկիր իր մոտեցումն ունի այս հարցի վերաբերյալ: […]

Հարգանքի տուրք՝ Զորավար Անդրանիկի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 151-րդ տարեդարձի առիթով քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու բազմաթիվ երևանցիների հետ միասին այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև […]

Ի՞նչ չափանիշով է առաջնորդվում նորանշանակ նախարարը/վիդեո/

Այսօր` կառավարության նիստից հետո, ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ որոշվեց նրան չորրորդ անգամ վստահել ԿԳ նախարարի պաշտոնը: Լևոն Մկրտչյանն ասաց, որ ՀՅԴ Գերագույն մարմինն է հարմար գտել իր թեկնածությունը: Նորանշանակ նախարարը խնդրեց լրագրողներին երկու շաբաթ տալ իրեն, որպեսզի ծանոթանա նախարարության խնդիրներին, որից հետո հանդես կգա ծավալուն խոսքով: Նա նաեւ տեղեկացրեց, այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի