14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի վերջո, ինչ է կատարվել Կիև-Երևան ինքնաթիռում

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ  ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Ծիրունյանի տարածած այն տեղեկությունը, թե «փետրվարի 22-ին Հայաստան թռչող ինքնաթիռը 95 % -ով գտնվել  է վթարային վիճակում» չի համապատասխանում իրականությանը:

«Այդ օգտատիրոջ գրած և ոչ մի բառ իրականությանը չի համապատասխանում: Սա ընդամենը վարկաբեկելու փորձ է»,-նշեցին լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, Հայկ Ծիրունյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր.« Ի գիտություն Ուկրաինական ավիաուղիների Հայաստանյան ներկայացուցիչներին ! որոնք ՊԱՌՏԱԿԵԼ են շատ կարևոր ինֆորմացիա !!!! Արա սրիկաներ Փետրվարի 22-ի Հայաստան թռչող ինքնաթիռը 95 % վթարի է ենթարկվել վայրեջքից 50 րոպե առաջ , մոտ 15 րոպե ինքնաթիռը շրջվել է աջ ,ձախ , ահավոր արագ անկում է ապրել ,շրջվել է ուղղահայաց ,հետ է շրջվել , մեջի մարդիկ գոռացել ,ահավոր սթրեսս են ապրել ,համարել են որ արդեն ՎԵՐՋ ! Ուղեկցորդուհիները չեն եղել ! փակվել են իրենց խցում ,ոչ մի հոգեբանական օգնություն չեն ցուցաբերել ,ինքնաթիռի օդաչուները չեն հայտնել իրավիճակի մասին ,ուղղվելուց հետո ոչին չեն ասել ,գոնեն հանգստացնեն մարդկանց . Զվարթնոց օդնավակայանում 10 -ից ավել շտապ օգնության մեքենա է եկել մարդկանց օգնության ու հիվանդանոց տարել !!!! ՈՒ ՍԱ ՊԱՐՏԱԿՎԵԼ Է !!! ՈՉ ՄԻ ԲԱՌ ՉԻ ԳՐՎԵԼ ՈՒ ԱՍՎԵԼ !!!! Ինքնաթիռը այնքան հին է եղել ,որ նստարանների վրա ՄՈԽՐԱՄԱՆՆԵՐ կան նախնադարից մնացած !!!!! MAU -ի Հայաստանյան ներկայացուցիչների ձեռքի գործն է սա ! չեն տեղկացնում ,որ էլի մի քանի տարի մարդկանց տեղափոխեն ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ բլած ժեշտերով !!!!! ԱՆՆԱՍՈՒՆՆԵՐ էս անգամ չընկավ …..բայց հետո ??? Այսօր միամիտ ընկերս Երևանից պատմեց,որ նույն ինքաթիռի մեջ է եղել և երդվում է ,որ էլ կյանքում ինքնաթիռ չի նստի վախից էդ…»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ