14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրական նոր օրենսգրքի նախագծում փորձել են լուծում տալ խնդրահարույց հարցերին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ընտրական օրենսգրքի նախագիծը: Նա ասաց, որ ընտրական օրենսգրքում փորձել են լուծել այն հարցերը, որոնք ժամանակի ընթացքում այս կամ այն անգամ բարձրաձայնվել են և խնդրահարույց են համարվել:

«Գործող ընտրական համակարգի հիմնական թերություններից մեկը այն է, որ համամասնական ընտրակարգի դեպքում ընտրողի և ընտրատարածքի միջև կապը բացակայում է։ Իսկ մոդելը, որ մենք առաջարկել ենք, ներկայացնում է կուսակցության և անհատի սկզբունքների համադրման հաջողված մոդել։ Առաջարկում ենք , որպեսզի ՀՀ տարածքը բաժանվի 13 ընտրատարածքների, 9` մարզերում և 4-ը՝ Երևանում»,- ասաց նա՝ նշելով, որ այսպիսով կերաշխավորվեն համամասնական ընտրական համակարգի առավելությունները։

«Ընտրողը այսպիսով կկարողանա հասկանալ, թե ով է իր պատգամավորը և որ տարածքից: Մենք նախատեսում ենք , որ յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պիտի ներկայացնի համապետական ցուցակ և տարածքային ցուցակներ: Տարածքային ցուցակներում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածու առկա է նաև համապետական ընդհանուր ցուցակում»,- ասաց նա։

Համաձայն նոր Ընտրական օրենսգրքի նախագծի՝ տեղամասերում լրագրողների եւ դիտորդների թիվը սահմանափակելու դրույթ կա՝ նրանց թիվը պետք է հասնի 8-ի։

Քննարկման ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով այս կետին, նշել է, որ դա լավագույն լուծումը չէ, բայց իրենք բաց են քննարկումների համար։

«Եթե առավել արդյունավետ մեխանիզմ առաջարկվի, մենք պատրաստ ենք քննարկել դա։ Սա քաղաքական փոխզիջման հարց է»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ