08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ այս պահին լարված իրավիճակ է. կա բերման ենթարկված

ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ այս պահին լարված իրավիճակ է: Վերաքննիչ դատարանը մերժեց Գևորգ Սաֆարյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը` խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վերաբերյալ:  Վերաքննիչ դատարանի   որոշումից հետո, երբ մերժեցին ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին, «Նոր Հայաստանի» անդամները ձվեր շպրտեցին դատարանի շենքի վրա: Ավելի ուշ բերման ենթարկեցին «Նոր Հայաստանի» անդամ Գագիկ Եղիազարյանին:

Հիշեցնենք,  Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել է Ամանորի գիշերը, Երեւանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Գործով նախաքննությունը ավարտվել է: Գևորգ Սաֆարյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել, սակայն դատարանը մերժել էր ազատել Գեւորգ Սաֆարյանին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ