25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հնչած կրակոցների գործով հայտնաբերվել է Չուբարի եղբոր տղայի վնասված Lexus -ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի (ըստ տեղեկությունների` նաև հնչած կրակոցների) վերաբերյալ ստացած տեղեկություններով Գյումրի քաղաքի թիվ 31 դպրոցի մոտ հայտնաբերել են Lexus 470 մակնիշի 33 PԼ 964 համարանիշի ավտոմեքենան` վնասված վիճակում:

Ոստիկանությունն ունի կասկածներ, որ «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ Lexus-ի մեջ գտնվող մարդիկ մասնակցություն են ունեցել միջադեպին: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հաշվառված է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ խճուղի 6ա շենքի բնակիչ, Դավիթ Ժիրայրի Ղազարյանի անվամբ: Ըստ տեղեկությունների` Lexus -ի սեփականատերը Գյումրիում հայտնի Չուբարի եղբոր տղան է:

Լուսանկարները՝ Ցայգ հեռուստաընկերության

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ