25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն այլընտրանք չի տեսնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված տևական կարգավորում չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված առցանց հարցման ժամանակ իրեն ուղղված հարցերից մեկին: «Շփման գծում բռնության աճը և ռազմական հռետորաբանությունը ԱՄՆ կառավարության համար մտահոգվելու լուրջ առիթ է: Ես իրատեսական եմ համարում մեկ սխալի հետևանքով […]

Աստծուն ասեք, որ համաձայն չեք դրանց հետ

Ատե՛ք անկառավարելի չար ցանկություններն ու ձեր աղոթքներում Աստծուն ասեք, որ համաձայն չեք դրանց հետ: Չար ցանկություններն ու մտքերը կարող են ազդել ձեր վրա, բայց որոշում կայացնել չեն կարող, քանի որ որոշումը դուք էք կայացնում ձեր ազատ կամքով: Չար մտքերն ու ցանկությունները ժամանակավոր են: Եթե դուք մի քիչ համբերեք ու պայքարեք դրանց դիմաց, կտեսնեք որ կանցնեն: […]

Բաղրամյան 26 կանչելու մասին լուրերը չափազանցված են /վիդեո/

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի հայտարարությունը մամուլում քննարկման առիթ դարձավ, թե վերջինիս անակնկալ հայտարարությունը դուր չի եկել Բաղրամյան 26-ին եւ նրան հրավիրել են նախագահական: «Նախորդ տարի  նախատեսված հարկային եկամուտներից 80 մլրդ դրամ կառավարությունը չի կարողացել հավաքագրել, բացը լրացվել է հիմնականում ներգրավված վարկային միջոցների հաշվին»,-ասել էր փոխնախարարը: Այսօր  Կառավարության նիստից հետո լրագրողները Սաֆարյանին հարց ուղղեցին` ինչո՞վ […]

Գյումրու առյուծները՝ Ուրցաձորից կհասնեն Եվրոպա

Գյումրիի կենդանաբանական այգու վերջին բնակիչներն՝ առյուծներն, այսօր  տեղափոխվել են Ուրցաձոր (Արարատի մարզ), որոնք ապաստան կգտնեն Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կենդանիների վերականգնողական կենտրոնում: Քննարկվում է , որպեսզի կենդանիներին հետագայում տեղափոխեն՝ Եվրոպա,  Անգլիա կամ Հոլանդիա: Օրեր առաջ անագամ  այգու խնդիրներով զբաղվող բնապահպանները հայտնեցին, որ անասնաբույժների նախնական զննությամբ կենդանիների վրա վերքեր են հայտնաբերվել: Հիշեցնենք, Գյումրիի կենդանաբանական […]

Վստահություն չկա /վիդեո/

ՀՀ  Ազգային ժողովի  աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը գտնում  է, որ hասարակության մեջ դեռ բավականաչափ վստահություն չկա ընտրական համակարգի նկատմամբ։ «Նման համակարգերը պետք է վստահության մեծ պաշար ունենան, անցնեն միջազգային աուդիտ և երաշխիքներ ստանան հեղինակավոր կազմակերպություններից, ընդ որում, նրանցից, որոնց կընտրի հասարակությունը և ոչ թե իշխանությունները, որպեսզի նրանց եզրակացությունները ընտրողների համար կշիռ ունենան»,-այսօր, Կառավարության  հերթական նիստից […]

Հարկայինի զոհերը /վիդեո/

Ավտոներկրող Կամո Մարությանը դեռ 2009, 2010 թվականներին ԱՄՆ-ից երկու ավտոմեքենա է ներկրել և նույն տարում վաճառել. «Ես մաքսազերծման ժամանակ բոլոր հարկերն ու տուրքերը մուծել եմ, անցավ որոշ ժամանակ՝ ինձ հարկային տեսչություն կանչեցին, և ինձ վրա ակտ ձևակերպեցին, որպես ապօրինի ձեռնարկատեր. մեկ տարվա մեջ երկու ավտոմեքենա վաճառելը համարվում է ապօրինի ձեռնարկ: Բայց չէ որ մաքսազերծման համար […]

Ինչու է Պուտինը միանգամից 10 գեներալի պաշտոնանկ արել

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ տարբեր ուժային կառույցներ ներկայացնող 10 գեներալների պաշտոնանկ անելու մասին։ Նրանցից շատերը ներկայացնում են երկրի պաշտպանության նախարարությունը։ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով գեներալների պաշտոնանկությունը, ասել է, որ այս որոշումը պայմանավորված էր կադրերի ռոտացիայով։

ՏՄՊՊՀ նախագահին չի հետաքրքրում` ով է փոխկապակցված մենաշնորհի հետ /վիդեո/

Ինչու է բանանի գները միջազգային շուկայի համեմատ թանկ, արդյոք մենաշնորհային դիրքն ու գերիշխող կազմակերպությունների ճնշումը, մասնավորապես ԴԱՀԿ պետի փոխկապակցվածությունը մենաշնորհային դիրք զբաղեցնող Քեթրին գրուպ ընկերության հետ շուկայում որեւէ կերպ վերահսկվում է ՏՄՊՊՀ-ի կողմից: Այսօր լրագրողների հարցերին պատասխանել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին չի հետաքրքրում` ով կամ ովքեր են փոխկապակցված շուկայում մենաշնորհ հաստատած կազմակերպությունների […]

Ահաբեկիչները ստիպել են 4 տարեկան երեխային գերիներով լի մեքենա պայթեցնել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սարսափելի կադրեր են տեղադրել համացանցում, որոնցում երեւում է, թե ինչպես են սպանում բրիտանացի գերիների։ Նրանք գերիներին լցրել են ռումբով լի մեքենան եւ ստիպել են 4 տարեկան երեխային, որպեսզի պայթեցնի նրանց։ Ահաբեկիչները զգուշացրել են Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, ով, նրանց խոսքերով, «իր լրտեսներին ուղարկում է՝ սպանելու իրենց եղբայրներին»։

Ի՞նչ գնով /վիդեո/

«Մեր մոտ մշտապես ուսումնասիրություններ են իրականացվում և առանձնահատուկ ուսումնասիրություններ չկան»,-այսպես արձագանքեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն, այսօր կառավարության նիստից հետո,  լրագրողների ուղղած հարցին` արդյոք Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութ-սրահներում ստուգումներ են սկսվել: Շաբոյանը ընդգծեց, որ լայնածավալ ստուգումներ են իրականացվում պետական գնումների ոլորտում, սակայն խոշոր ընկերությունները մշտապես գտնվում են իրենց հսկողության տակ: Ասաց` սպառողին հուզող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված