14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրացիներն իրենց ապահո՞վ են զգում մեր երկրում /վիդեո/

Նովրուզին ընդառաջ՝ այս տարի բազմաթիվ իրանցիներ են եկել մեր երկիր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընթացքում Հանրային ռադիոյի պարսկերեն հաղորդումների բաժնի ավագ խմբագիր Տիգրան Դավուդյանը շետեց, որ իրանցիների՝ Հայաստան գալը մեծապես կարող է զարգացնել մեր երկրի տնտեսությունը, քանի որ  իրանցիները մեծ գումարներ են ծախսում մեր երկրում:

«60 միլիոն բնակիչ Պարսկաստանից մեկնել է տարբեր երկրներ՝ Նոր տարին նշելու: Մեր երկրի համար այս տուրիզմը նորություն դարձավ, քանի որ մեծ թվով տուրիստներ են լինում և այս տարի 10 հազարն անցնում է: Պարսկաստանում սանկցիաները վերացել են, իսկ Թուրքիայում մեծ խնդիրներ կան, պայթյուններ են լինում, և իրանցիները մեր երկիրն անվտանգության իմաստով ավելի շատ են հավանում: Նրանք Հայաստան են գալիս օդային ճանապարհով և «Զվարթնոց»-ում որևէ խնդրի առաջ չեն կանգնել: Դժվարությունները ցամաքային ճանապարհով են լինում` Մեղրիից անցումը: Դժվար է նաև, որ իրենք իրենց մեքնեայով են գալիս, որովհետև մեր ոստիկանության քույր ու եղբայրները, մաքսատան քույր ու եղբայրները պետք է շատ լավ աշխատեն, քանի որ եթե ամեն տուրիստ 1000 դոլար ծախսի, ապա 1000 հազարի դեպքում լինում է 10 միլիոն»,- ասաց Դավուդյանը:

Ազգությամբ պարսիկ Մանսուրե Անսային, ով դեռևս 1993 թվականիցբնակվում է մեր երկրույմ,  նշեց, որ հայերը հըյուընկալ են, հանդուրժողոկան ու բարի:  Ըստ նրա՝ միակ խնդիրը Հայաստանում տաքսու վարորդների հետ է  կապված. Եթե հարորդը հասկանում է, որ իրեն դիմողը զբոսաշրջիկ է, որոշում է բարձր սակագին սահմանել ու շատ գումար վերցնել զբոսաշրջիկից:

«Առաջին անգամ 93 թվականին եմ եկել Հայաստան, հետո ամուսինս գործ սկսեց,1996 թվին աղջիկս ծնվեց: Ես այստեղի ժողովրդին հարգում եմ շատ, ես խնդիր չեմ ունեցել երբեք, քանի որ ինչով կարողացել են հայերը ինձ օգնել են: Ես դժվարություն չեմ տեսել: Եթե հասկանում են, որ տուրիստ ես, տաքսիստները շատ գումար  են վերցնում: Ամուսնիս տրանսպորտի ֆիրամա ունի համ Թեհրանում, համ էլ Երևանում», – ասաց տիկին Մանսուրեն:

Իրանցի զբոսաշրջիկ Օրքիդե Աբդին էլ շեշտեց, որ թեև մեր երկրում զբոսաշրջիկներն անվգանգ են զգում իրենց, այդուհանդերձ, ընդգծեց, որ Հայաստանում զբոսաշրջիկներին  վերաբերվելու մշակույթը զարգացած չէ. կարելի է վերջիններիս նկատմամբ ավելի ջերմ լինել ու հոգատար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ