Հայ աղջնակը գրավեց Голос-ի ժյուրիի անդամներին /վիդեո/
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել է հիմնադրամի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել արտահանմանը միտված պետական աջակցությանը, ներդրումների խթանմանը և զբոսաշրջության զարգացմանը: Մասնավորապես, հիմնադրամի ծրագրերն ուղղվել […]
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը արձագանքել է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած ահազանգի կապակցությամբ, որ Կապանի անտառտնտեսության Ճակատենի անտառպետության տարածքում ծառահատումներ են իրականացվել: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հերքում է, որ Ճակատկենի անտառպետությունում ծառահատումներ են իրականացվել:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեսբուկյան իր էջում գրել է Նիկոլփաշինյանենք շատ խառն են: Այնքան խառն են, որ մնացել են «Հայկական ժամանակով» բանսարկությունների հույսին: Բարակ ձայնով ճղճղացող պարոնը հրապարակավ մի երկու թաթալոշ կերավ երկար լեզվի համար ու չմարսեց՝ երկու օրվա մեջ պատռելով սուտ-քաղաքակիրթ իր դիմակը: Հիմա սեփական թիմին բացատրություն չունենալով՝ իր իսկ թերթում շարադրություններ է գրում, […]
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ մարտի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 7-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի և ահաբեկչության դեմ պայքարը, դատաիրավական բարեփոխումները, միգրացիոն խնդիրները, սահմանների կառավարումը, վիզաների դյուրացման գործընթացը, ինչպես նաև իրավական փոխօգնության ու անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցերը: Հանդիպմանը մասնակցել […]
Հայաստանի առջեւ բավականին բարդ մարտահրավերներ են առաջ եկել, որոնց մասին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը խոսում է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Վիվիան Չաքարյանի հետ հարցազրույցում:
Այսօր Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակի մոտակայքում, հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Lifenews-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր միջադեպի վայր շտապօգնության մեքենաներ եւ ոստիկանական ու հրշեջ բրիգադներ են ուղարկվել: Պայթյունի հետեւանքով, նախնական տեղեկություններով, երկու զոհ և 7 վիրավոր կա: Նախնական տեղեկություններով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանից նաիրիտցիները պահանջել են իրենց ընդգրկել ստեղծված աշխատանքային խմբում , որը մինչև ապրիլի մեկը պետք է ուսումնասիրի «Նաիրիտ»-ում առկա վիճակը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում գործարանի աշխատակից Արմեն Դեմիրճյանը տեղեկացրեց, որ իրենց պահանջը բավարարվել է: «Երեկ նախարարությունից զանգեցին և մեր կողմից նախարարին ուղղված նամակին ի պատասխան խոստացան, […]
Սոցիալական խնդիրները բազմազան են եւ առնչվում են բնակչության տարբեր շերտերին: Հաճախակի խոսակցությունների թեմա է կառավարության կողմից դրանց նկատմամբ մոտեցումը եւ իրականացվող քայլերը: Ոմանք պարզապես ցանկություն չունեն տեսնել այդ քայլերը, մյուսների համար էլ դրանք աննկատ են մնում ընդհանուր լրատվական հոսքում: Կառավարության վերջին նիստում միանգամից երեք կարեւոր սոցիալական նշանակության խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունվեցին, որոնք իրենց դրական ազդեցությունն […]
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում […]
























