06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խուճապ. ինչ է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում

Այսօր տեղեկություն տարածվեց, թե «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել ՀՀ  ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, ինչպեսնաեւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները եւ ՊՆ սակրավորները, որպեսզի պարզեն այն տեղեկատվությունը,  ըստ որի այսօր Վիմ Ավիաուղիներին պատկանող Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է: Խուճապը լրատվական հոսքերում չուշացավ:

Նույն տեղեկատվության համաձայն` ինքնաթիռը պետք է մեկնի ժամը 20:45-ին:

Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունան մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն ս.թ. մարտի 24-ին ստացվել է տեղեկատվություն, որ  «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն: Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին: Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները: «Տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել»,-ասված է տարածված հաղորդագրությունում:

ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն ոստիկանությունը ստուգում է Երևան-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռում ռումբ լինելու մասին լուրը։

ՀՀ ԱԻՎ տեղեկատվության եւ լրատվության բաժնից Henaran.am-ին տեղեկացրեցին, որ ներկա պահին փրկարար ծառայության աշխատակիցները դեռ գտնվում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում. «Դեռեւս ոչ մի նորություն չկա եւ շեշտենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն ռումբ տեղադրելու մասին ահազանգ չի ստացել »:

«Զվարթնոց»միջազգային օդանավակայանի մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ օդանավակայանն այս պահին աշխատում է բնականոն հունով եւ ոչ մի չվերթ չի հետաձգվել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ