13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արգելվել է շուրջ 20 տոննա հավի սառեցված մսի ներմուծումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19800 կգ հավի սառեցված աղացած միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:

Սահմանային վերահսկողության շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Միթ Իմփորթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ բեռը լիստերիա ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար` այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:

Նկատի ունենալով վերոնշյալը` արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն օգտահանել, ոչնչացնել կամ վերաարտահանել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ