22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

«Ձեզ վնաս է, որ հիշեք, բայց ես հիշեցնեմ …». Աբրահամյանի նյարդերը տեղի տվեցին

Այսօր կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ խոսեց  անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի հետ:

Երբ Մարտին Սարգսյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի զարգացման` 2016 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին նախագիծը, վարչապետը հետաքրքրվեց, թե կադաստրի պետական կոմիտեն նախորդ տարի բյուջեն որքանո՞վ է թերակատարել:

«Մոտ 12 տոկոսով»,- ասաց Մարտին Սարգսյանը:

«Հիմա դուք 4 մլրդ 304 մլն դրամ որ պլանավորել եք, բա որ չհավաքագրեք էդ գումարները, ի՞նչ ենք անելու: Կառավարությունից ակնկալիք չունենաք»,- ասաց վարչապետը:

Մարտին Սարգսյանը նշեց, որ եթե չկարողանան հավաքագրել, առաջնային խնդիրները կլուծեն, ապա կանցնեն առաջ: Երբ գումարները հավաքագրվեն, նոր ծրագրեր կիրականացվեն:

«Հետո մի’ մոռացեք, որ անցած տարվա փողերը վերցրել եք` հետ վերադարձնելու պայմանով: Հիշեցնեմ էլի, ձեզ վնաս է, որ հիշեք, բայց ես հիշեցնեմ ևս մեկ անգամ»,- եզրափակեց վարչապետը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ